ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Քավարանը»՝ քաղաքապետարանից 300 մետր հեռու

«Քավարանը»՝ քաղաքապետարանից 300 մետր հեռու
16.12.2016 | 00:06

Եթե դուք մեղք եք գործել, սիրով հուշում եմ «քավարանի» տեղը. փորձեք մութն ընկնելուց հետո անցնել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկի գետնանցումով։ Հավատացեք, ձեր մեղքերին իսկույն թողություն կտրվի։ Գետնանցումն առհասարակ չի լուսավորվում, և, բնականաբար, պատահական անցորդն այստեղ մոլորվում է, կորցնում հյուսիսն ու հարավը, և եթե նյարդերը նրա մի քիչ թույլ են, կարող է կտրուկ շարժումներ կատարել և ճակատով հարվածել բետոնե պատին։ Լուսավորության բացակայությունից զատ, այս գետնանցումը հանրահայտ է որպես համաքաղաքային անվճար զուգարան, և, քանի որ մոտենում են Ամանորի տոները, հուսանք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը, մութն ընկնելուն պես, կայցելի նշյալ գետնանցումը և, ծանոթանալով իրավիճակին, կփորձի արմատապես լուծել խնդիրը։ Սպասենք և հուսանք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, լուրջ խնդիր կա նաև Մաշտոցի պողոտայի հաջորդ գետնանցումում, որը դուրս է գալիս դեպի նախկին «Փակ շուկա»։ Այստեղ լուսավոր է և գետնանցումը չի օգտագործվում որպես հանրային արտաքնոց։ Սակայն, ձյունը դնելուն պես, խարխլված աստիճաններով դժվար է բարձրանալ և իջնել։ Ասածս ինչ է՝ այստեղ էլ համապատասխան բազրիքներ պետք է տեղադրել։ Դարձյալ սպասենք։ Դարձյալ հուսանք։

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ