ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Այս պատերազմում հաղթող կողմ չկա

Այս պատերազմում հաղթող կողմ չկա
25.03.2026 | 13:18

Այսօր առավոտյան լսեցի Սպիտակ տանը Թրամփի պատասխանները լրագրողներին: Նա նշեց Իրանի հետ ինչ-որ բանակցությունների մասին, սակայն լրիվ անհասկանալի պատկեր է ատացվում: Մեկ այլ աղբյուրից հաղորդում են, որ բանակցություն չկա, և Իրանը Թրամփի բանակցային առաջարկը համարում է խորամանկություն։

Իրանի պաշտոնյաները ԱՄՆ-ի հետ բանակցություններին միջնորդող երկրներին ասել են, որ չեն վստահում Վաշինգտոնին՝ անցյալի փորձի պատճառով՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները արդեն երկու անգամ ձախողվել են. 2025 թ. հունիսին Իսրայելը, նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, հարձակվեց Իրանի վրա՝ բանակցությունների պլանավորված փուլից առաջ, իսկ 2026 թ. փետրվարին ԱՄՆ-ն և Իսրայելը գործողություն սկսեցին միջուկային հարցի վերաբերյալ նախնական համաձայնությունների ձեռքբերումից հետո։

«Մենք չենք ուզում կրկին խաբվել»՝ սա է Թեհրանի ուղերձը:

Մամուլի տվյալներով՝ Իրանն արդեն տեղեկացրել է Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի իշխանություններին, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացումը միայն ամրապնդում է Թեհրանի մտավախությունները, որ Թրամփի խաղաղ բանակցությունների առաջարկը կարող է խորամանկություն լինել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, փոխնախագահ Ջ. Դ. Վենսի, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և իր փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ միասին, մասնակցում է Իրանի հետ բանակցություններին։ Նա ասել է, որ բանակցությունները վերսկսվել են կիրակի օրը և ցույց են տալիս Թեհրանի լուրջ հանձնառությունը հակամարտության լուծում գտնելու հարցում։ Հակառակ այս հայտարարության՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, և որ կեղծ լուրերն օգտագործվել են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Բայց, այուամենայնիվ, կարելի է արդեն կանխատեսել, որ այս պատերազմում հաղթող կողմ չկա, կա ռազմական գործողությունների դադարեցման երկկողմանի ցանկություն: Ինչպես, որտեղ և ինչ ձևաչափով՝ կերևա մոտակա տասնօրյակում: Իսկ Թրամփի վարկանիշն արդեն իջել է 35 տոկոսի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3837

Մեկնաբանություններ