Ճանաչողական պատերազմը իրականացվում է մտածողությունը կառավարելու և որոշումների կայացման վրա ազդելու նպատակով։ Այս պատերազմում թիրախ հասարակությունը դադարում է մտածելուց, պառակտվում է և սկսում է տառապել գիտելիքի պատրանքից։
Այս տեսակի առաջին մոդելներից մեկը ներկայացրել է Ջոն Բոյդը, որտեղ նա առաջարկում է կառավարել թշնամուն։ Այս մոդելը հայտնի է որպես Դիտարկում-Կողմնորոշում-Որոշում-Գործողություն կամ OODA (Observation-Orientation-Decision-Action)։
Բոյդի մոդելը կախված չէ տեխնոլոգիայից. դա մտածողության և որոշումների կայացման ձև է, որը միշտ արդիական է։
Այս մոդելում հաղթում նա, ով OODA ցիկլը հակառակորդից ավելի արագ է անցնում։
Եթե մենք խոչընդոտենք թշնամու ճիշտ որոշումներ կայացնելուն, նա կգործի իր սեփական սխալ որոշումների արդյունքում, և դա անխուսափելիորեն կհանգեցնի նրա պարտությանը։
Վազգեն Պետրոսյան