ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի

Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի
25.10.2025 | 13:39

Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաեւ աշխարհաքաղաքական լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.

1. Հայկական Արցախի գոյությյամբ։

2. Հայկական Սյունիքի,հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։

3. Հայկական ատոմակայանով։

4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։

Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը,Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ տեսանելի ապագայում կարծես դուրս է հանվելու նիկոլական ռեժիմի առկայության դեպքում։

Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ