«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Երկերեսանի եք ու երկակի ստանդարտներով առաջնորդվող

Երկերեսանի եք ու երկակի ստանդարտներով առաջնորդվող
18.03.2022 | 10:17

Ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ արևմտամետ, և իրավիճակները փորձում եմ գնահատել իրատեսորեն ու օբյեկտիվ:


Հիմա հարցս ուղղում եմ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, Բրիտանիայի վարչապետ, գզգզված, էքսցենտրիկ ու թուրքական արմատներով Բորիս Ջոնսոնին, ուկրաինական մեծ համայնք ունեցող Կանադայի վարչապետ, Հայաստանի դրոշով գուլպաներ հագնող Թրյուդոյին՝ գուցե հռետորական, քանի որ գրառումս հայերեն է: Եթե ՌԴ նախագահը ռազմական հանցագործ է, Ռուսաստանը և իր քաղաքացիները տառապում են զանազան սանկցիաներից ու ազատության, մարդու իրավունքների խախտումով սահմանափակումներից, ապա ո՞վ է ադրբեջանցի թուրք Ալիևը, նա «պուպուշ» և «պուշիստի լիֆտյորչի՞կ է», նա ռազմական հանցագործ չէ՞: Նա և Էրդողանը, տասը հազարից ավելի հայազգի զոհերի, վիրավորների, խեղանդամվածների ու սիրիացի ահաբեկիչների ձեռքով Արցախի խաղաղ բնակիչներին ոչնչացնելու, պատերազմ սանձազերծելու հեղինակը չե՞ն:


Իսկ ինչու՞ չեք նույն կերպ արձագանքում և սանկցիաներով խեղդում նրանց:
Որովհետև երկերեսանի եք ու երկակի ստանդարտներով առաջնորդվող, որովհետև անազնիվ եք ու ոչ օբյեկտիվ, որովհետև դուք ինքներդ եք այդպիսին:
Հիշեցնեմ՝ Նագասակին, Հիրոսիման, Վիետնամը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Բելգրադի ռմբահարումը և ձեր ու ձեր նախորդների գործած մնացյալ բոլոր չարիքները:
Մի հնարովի, ֆեյք պատմությամբ, ուկրաինացի բանդերական նացիստների հսկողության տակ գտնվող ծննդատան կեղծ ռմբահարումը համարում եք ցեղասպանություն, բայց չեք ճանաչում հայերի ցեղասպանությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դուք բոլորդ արժեք իրար և նույն սանրի կտավ եք:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 16037

Մեկնաբանություններ