ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ

Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ
11.12.2022 | 10:30

Չինաստանն ընդլայնում է իր աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթն արաբական թերակղզում և հաստատում իր աշխարհաքաղաքական ինքնուրույն երկրորդ կենտրոն լինելու փաստը:


Սի Ցզինպինի այցը Սաուդյան Արաբիա և ակնկալվող պայմանագրային բազան, համագործակցության ոլորտների լայն շրջանակը վկայում են այն մասին, որ Չինաստանի աշխարհաքաղաքական ամբիցիաները չեն սահմանափակվելու միայն արաբական թերակղզում գտնվող պետություններով և որոշ ժամանակ հետո մոտենալու են մեր տարածաշրջանին:
ԱՄՆ-ի հետ գլոբալ մրցակցության մեջ Հայաստանն ու Հայկական աշխարհը Չինաստանի համար ձեռք են բերում մեծ արժեք ու կշիռ, ինչի արդյունավետ օգտագործման և ինստիտուցիոնալիզացման պարագայում հայկական գործոնը կարող է ստանալ համաշխարհային նշանակություն ու կարևորություն:


Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ, ինչը դժվարացնում է հայկական շահի պաշտպանությունն ու սպասարկումը միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործընթացում:
Համաշխարհային քաղաքական գործընթացներում ձևավորվող ուժերի նոր բալանսի պայմաններում Հայաստանը պետք է սթափ գնահատի իրականությունը, հասկանա ուժերի իրական դասավորվածությունն ու կատարի ռազմավարական նշանակության աշխարհաքաղաքական ընտրություն:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 41994

Մեկնաբանություններ