ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մայրությունը՝ Աստվածային պատկերի արտացոլում

Մայրությունը՝ Աստվածային պատկերի արտացոլում
11.05.2025 | 21:39

Մայրությունը մարդու էության մեջ դրված այն խորհրդավոր ուժն է, որով կյանքը շարունակվում է ոչ միայն մարմնով, այլ նախ և առաջ՝ սիրով։

Աստված, արարելով մարդուն Իր պատկերով ու նմանությամբ, դրեց կնոջ սրտում մի այնպիսի խորհուրդ, որը նման է Իր արարչագործ սրտին. տալ կյանք, պահել, սիրել, ներել։

Մայրը աշխարհում այն հազվագյուտ էակներից է, ում սերը անպայման է։

Նա սիրում է ոչ թե՝ որովհետև, այլ՝ չնայած։

Մայրական սերն այն աննկուն հիմքն է, որի վրա կանգուն է մեր կյանքի վստահությունը։

Սուրբ Գրքում մայրությունը բարձրացվում է աստվածային առաքելության մակարդակի՝ Մարիամ Աստվածածնի անձով։ Նա դարձավ ոչ միայն Քրիստոսի, այլև ողջ Եկեղեցու մայրը՝ սիրո, հնազանդության և հոգու մաքրության լավագույն օրինակը։

«Եվ քո իսկ հոգու միջով սուր պիտի անցնի» (Ղուկ. 2:35) - մոր կոչման մեջ կա նաև տառապանք, որովհետև սերը միշտ իր հետ բերում է խոցելիություն։

Բայց այդ տառապանքից է ծնվում իսկական սերը՝ առանց պայմանների, առանց փոխադարձ սպասումների։

Այսօր խոնարհվում ենք մեր մայրերի առաջ՝ նրանց հոգնած ձեռքերի, անդադար աղոթքների և մեր ներսում դրած լույսի համար։

Թող Տերը պահպանի նրանց։

Շնորհավոր Մայրության տոն։

Տեր Հեթում Հեթում

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ