«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Զորավար Անդրանիկ Օզանյանի ձին՝ Անդրանիկի թաղման թափորում

Զորավար Անդրանիկ Օզանյանի ձին՝ Անդրանիկի թաղման թափորում
10.09.2025 | 11:44

1919 թվականին մեծ զորավարը հեռանում է Հայաստանից, իր հետ տանելով նաև Ասլանին:

Պանդխտության մեջ էլ 1927 թվականին Զորավարը մահանում է:

10 000-ից ավելի հայրենակիցներ աշխարհի տարբեր անկյուններից եկել էին հրաժեշտ տալու մեծ զորավարին: Հուղարկավորության ժամանակ մասնակցներից առաջ տանում էին դյուցազնի աճյունը, առջևից գլխիկոր, հանդարտ գնում էր Ասլանը՝ իր վրա տանելով դյուցազնի զենքերը: Անդառնալի թախիծ կար նրա աչքերում: Քայլում էր աշխարհից բեզարած ու խռոված:

Կյանքում առաջին անգամ էր նա այդ շքեղ զենքերի տակ անշուք ու անտեր: Ականատեսները պատմում են, որ նրա աչքերից անընդհատ արցունքի կաթիլներ էին հոսում ու գլխիկոր քայլելով՝ անընդհատ գլուխն էր աջ ու ձախ տանում, կարծես թե ինքն իրեն հարց էր տալիս...

Պատմում են նաև, որ իր տիրոջ մահից հետո Ասլանը հրաժարվել է ուտել, ու մեկ օր էլ, երբ թղթակիցներ են եկել նկարահանելու լեգենդար զորավարի առասպելական ձին և խնդրել են ձիապանին, որ նրան տանի ծովափի ժայռի վրա, Ասլանը հեզաբարո ենթարկվել է ձիապանին և շարժվել դեպի ծովը, ու երբ հասել են ծովափնյա ժայռին, նա մի պահ աշխուժանալով դարձել է նույն Ասլանը, որ տարիներ շարունակ մագլցում էր Սասնա սարերն ի վեր:

Արագ բարձրացել է, կանգնել քարափի գլխին, վերջին անգամ նայել դեպի գերեզմանները, որտեղ իր դյուցազնական տիրոջ աճյունն էր թաղված և ծառս լինելով՝ քարափից նետվել էր ծովը, իսկ ծովի ալիքները իր տիրոջ բազուկների պես հզոր էին, գրկել էին նրան ու տարել հավերժ…

Մեր պապերը և նրանց ապուպապերը մի շատ մեծ խորհուրդ են ունեցել, որ ձիուն և զենքը ոչ մեկին չվստահել:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ