ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Թալան, թալան մինչև վերջ

Թալան, թալան մինչև վերջ
11.09.2025 | 12:41

Տեղեկացնում եմ ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված հայատյաց նիկոլին, որ իր «արդեն լավ ենք ապրում» նոր լոզունգը չի համապատասխանում իրականությանը, կամ վերաբերվում է իր կուսակիցներին, իրեն քծնողներին, աննա հակոբյանի բիզնեսներին։

«Լավ ապրելը» չի վերաբերվում, օրինակ, ամսեկան 35-40 հազար դրամ ստացող թոշակառուներին, կամ դրանից մի փոքր ավելի եկամուտ ունեցողներին։

Օր-օրի գնաճը խեղդում է։

Այս կտրոններում ներկայացված են այսօրվա կաղամբ, գազար, եգիպտացորենի, մածունի, հանքային ջրի մեկ շշի և մեկ տուփ ծխախոտի գները։

Ծխախոտի պահով չասեք. թող չծխեն։ Մարդիկ փառք Աստծո, պլանի փող չունեն ՔՊ-ական թմրամոլների նման, բայց դարդերից ծխում են։

Չեն ուտում, ուտելիքի փողից են կտրում, որ ծխախոտ առնեն։ Այդ ծխախոտ չլինելու պատճառով, ի դեպ, Արցախում էլ տղամարդիկ շատ վատ էին իրենց զգում։ Ես նրանց հասկանում եմ. չկա նորմալ աշխատանք, չկա արժանապատիվ Հայրենիք, չկա մարդկություն։

Ինչ վերաբերվում է բանջարեղենի գներին, ապա կաղամբի մեկ կիլոգրամը 160 դրամ, այս սեզոնին` թալան է։

Գազարի մեկ կիլոգրամի գինը գրեթե 500 դրամ` թալան է։

Ընդամենը մեկ եգիպտացորենի գինը գրեթե 200 դրամ` թալան է։

Մածունի 900 գր գրեթե 700 դրամ` թալան է։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ