ԱՄՆ Սենատը, 51-ն ընդդեմ 47 ձայնի, քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ մաքսատուրքերն արգելափակելու և Կոնգրեսի առևտրային լիազորությունները վերականգնելու օգտին, ինչը դեմոկրատներն ընդունել են որպես «արտոնյալ» միջոցառում: Այս միջոցառումը, սակայն, ավելի շուտ խորհրդանշական է, քանի որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում բանաձևն աջակցություն չի ստանա։               
 

Փնտրում եմ հեքիաթս կորցրած

Փնտրում եմ հեքիաթս կորցրած
12.03.2024 | 22:13

Աշխարհը փոքրիկ էր ու կոկիկ,

ամեն բան՝ իր տեղում, բնական,

մի հայր էր, մի մայր էր, մի երկինք,

մի Երկիր՝ ամպախոհ, իսկական։

Մի տուն էր, լցված էր արևով,

մի բակ էր՝ կարկաչով մանկական,

մի կինո, մի թատրոն, մի դպրոց,

մի վանք էր, ու չկար վանական։

Թե սե՞ր էր, կդառնար ընտանիք,

թե պայթյու՞ն՝ շամպայնի կլիներ,

խոսելիս հարգանք կար առ տարիք,

հերկելիս՝ բերքառատ, բարեբեր։

Իսկ հիմա, ճամփաներ չափելով,

ծանրածիր, մի իմաստ չգտած,

իմ վառվող հուշերի հետքերով

փնտրում եմ հեքիաթս կորցրած։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 8117

Մեկնաբանություններ