ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Քաղաքական ֆոկուսնիկներ և հոգնած հանրույթ

Քաղաքական ֆոկուսնիկներ և հոգնած հանրույթ
11.06.2025 | 18:07



Հայաստանն արդեն վաղուց դարձել է քաղաքական, պետական կառավարման և հանրային հարաբերությունների մի յուրահատուկ կրկես:

Մի կրկեսային շապիտո, որտեղ շատ են արդեն յուղ վառող, նավթալինոտ, տարած հետ բերած, կուսությունը բազմիցս միամիտներին նվիրաբերած քաղաքական ֆոկուսնիկները, շոումենները, քաղաքական ակրոբատները, որոնք, ի զարմանս, որպես կանոն միշտ թաթերի վրա են ընկնում:

Անտաղանդ ու փողոցային մակարդակի դերասաններով լեցուն:

Լիքը քաղաքական, պետական պաշտոնավարման դեժավյուներով՝ երբեք չվերապրած կամ երբեք չփորձարկված իրավիճակների որպես առաջին անգամ կատարվելու ընկալումներով ու հույզերով, կեղծավորությամբ, ստերով և զռռացող տրյուկներով լեցուն՝ անուղեղների մակարդակի համար նախատեսված, էժանագին ու կրկեսի դիմացի կամ Երևանյան լճի մոտի կանգնածների մակարդակի:

Արդեն չբուժվող հիվանդությունների բուկետներով, հայհոյանքների ու անեծքների սոուսով «համեմված»:

Հանրությունն էլ դարձել է նորմալ քաղաքական ու բարոյական հարաբերությունների իմպոտենտ՝ հոգնած ու անտարբեր:

Իրավիճակները չընկալող, միայն ֆիքսող, մի փոքր ընդվզող ու իրավիճակին հաշտվող:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 5082

Մեկնաբանություններ