ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Թուրքիայի նախկին վարչապետը հերքում է Նիկոլի սուտը՝ Թուրքիայի պահանջով է հանվել Արարատ սարի պատկերը

Թուրքիայի նախկին վարչապետը հերքում է Նիկոլի սուտը՝ Թուրքիայի պահանջով է հանվել Արարատ սարի պատկերը
18.09.2025 | 18:26

Նիկոլ Անհողն այսօր հայտարարել է, որ Արարատի պատկերը դրոշմակնքից հանել են առանց Թուրքիայի սպառնալիքի։

Կապիտուլյանտ ոչնչությունը հերթական սուտն է արտաբերել։

2020 թ֊ի նոյեմբերի 9֊ից հետո Անկարայի` Հայաստանի սիմվոլների վրայից Արարատ լեռան հեռացման պահանջի մաին բազմիցս է գրվել մամուլում։

Բայց 2024 թ֊ի մարտի 14֊ին ելույթ ունենալով Բաքվի 11֊րդ գլոբալ ֆորումի բացմանը և ընթերցելով Էրդողանի ողջույնի խոսքը Թուրքիայի նախկին վարչապետ և Էրդողանի մտերիմ ընկեր և զինակից Բինալի Յըլդըրըմն իր ելույթի ժամանակ բարձրաձայնել է Անկարայի շանտաժ֊նախապայմանները, որոնց կատարումից հետո նոր Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։

Բազմաթիվ պահանջներ Նիկոլն արդեն ստրկամտորեն կատարել է, ինչպես, օրինակ, Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։

Յըլդըրըմը Հայաստանին ուղղված իր պահաջների մեջ նշում է նաև Բաքվի պահանջը` փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի զինանշանի վրայից հանել Արարատ լեռը, որը և անում է Նիկոլը` սկզբնական շրջանում այն հեռացնելով մուտքի և ելքի դրոշմակնիքից։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ․Գ․

Նիկոլի սուտը ապացուցող հոդվածի հղումը`

https://radar.am/hy/news/world-2620889859/

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ