Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Ասում են

Ասում են
05.11.2022 | 12:17

Ինչի՞ համար ենք մենք պայքարում։ Ռուսաստանը հսկայական և հարուստ երկիր է, մեզ օտար տարածքներ պետք չեն, մենք ամեն ինչ բավականաչափ ունենք։ Բայց կա մեր հողը, որը մեզ համար սուրբ է, որի վրա ապրել են մեր նախնիները, և որի վրա այսօր ապրում է մեր ժողովուրդը, և որը մենք ոչ մեկին չենք տա։ Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին։

Մենք պայքարում ենք մեր ողջ ժողովրդի, մեր հողի, մեր հազարամյա պատմության համար։
Բանակը պայքարում է նրանց դեմ, ովքեր ատում են Ռուսաստանը, արգելում են ռուսաց լեզուն, հավատն ու արժեքները, ժխտում ցանկացած բարոյականություն։ Որոշ գործընկերներ, ռազմական գործողության մասին հայտարարությունից հետո, երես թեքեցին Ռուսաստանի Դաշնությունից։ Թող նրանց ոսկորները փտեն օտարության մեջ։


Դմիտրի Մեդվեդև

Դիտվել է՝ 47837

Մեկնաբանություններ