Մի քանի գաղափարաքաղաքական սիմվոլներ և ուղերձներ Չինաստանից, որոնք կրկին ստիպում են մտորել:
- Սի Ծինփինը կրում էր շատ համեստ և զինվորա-հեղափոխական ոճի կոստյում, նույնպիսի կոստյում էր կրում Մաո Ցզե Դունը՝ չին կոմունիստների առաջնորդը ամբողջ կյանքի ընթացքում:
- Զինվորական շքերթը անցնում էր Մաոի դամբարանի առջևով: Մենք դեռ հիշում ենք Մարքս-Էնգելս-Լենին-Ստալին-Մաո քառյակի նկարը: Այսինքն, Չինաստանի կառավարող քաղաքական ուժը շարունակում է մնալ կոմունիստական գաղափարաքաղաքական հենքի վրա: - Հեռավոր Արևելքում և հարավասիական տարածաշրջանում միլիտարիստական Ճապոնիայի ջախջախումով ավարտվեց երկրորդ աշխարհամարտը: Արևմուտքի դաշնակից Ճապոնիան է կրում ռուս, կորեացի և չին ժողովուրդներին պատճառված զրկանքների ու զոհերի պատասխանատվությունը:
- Արևմտյան բլոկի և Ճապոնիայի բացակայությունը մասնակից պետությունների ցուցակից:
- Մարդկության պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթը և ՌԴ-ՉԺՀ-Հնդկաստան եռամիասնության ցուցադրումը դնում է նոր աշխարհակարգի հիմքը:
- Եվրասիական ինտեգրացիայի կառույցների՝ ՇՀԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ սերտացման ստարտ:
- Աշխարհի թիվ մեկ տնտեսության դափնեպսակին ՉԺՀ-ն ներկայացրեց նաև ռազմական առումով գլոբալ առաջնորդության հայտը:
Գարիկ Քեռյան