Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սամսոնն ու Սրբազանը

Սամսոնն ու Սրբազանը
22.03.2025 | 21:18

90 թվականի հունիսն էր։ Ղարաբաղյան շարժումն անկասելի էր, և հանրապետությունը ջրի կաթսայի պես եռում էր՝ ցույցեր, հանրահավաքներ, գործադուլներ․․․

Մելիք-Ադամյան փողոցի դահլիճում տեղի էր ունենում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ամառային նստաշրջանը։ Պատգամավորական կազմից զատ, ներկա էր երկրի ողջ ղեկավարությունը։

Նիստը վարում էր Սամսոն Տոնոյանը՝ մի բարի, աշխատավոր մարդ, ավտոդողերի գործարանի բանվոր։

Նրա աջ ու ահյակ կողմերում նստած էին մի գնացքի մեքենավար և մի կթվորուհի։ Երեքն էլ շքանշանակիր ու մեդալակիր, որոնք հնգամյակը կատարում էին չորս տարում և մարմնավորում էին բանվորների ու գյուղացիների իշխանությունը։

Սամսոնին Գերագույն խորհրդի նախագահությունում նախօրոք տալիս էին սցենար՝ ով որից հետո պիտի ելույթ ունենար, ու նա դա սերտում էր և ըստ այդմ վարում նիստը։

Հանկարծ դահլիճում խլրտում առաջացավ, կարճատև դադար եղավ, որից հետո Սամսոնին մի թղթի կտոր տվեցին, որ կարդա։ Պատգամավորներից ոմանք արտահերթ ելույթ էին պահանջում, իսկ դա սցենարի խախտում էր։

Սամսոնը շփոթմունքի մեջ հայտնվեց, բայց ճար չուներ, պիտի կարդար։

Եվ կմկմալով կարդաց․

-Ձայնը տրվում է Ղարաբաղի թԻմի առաջնորդ Պարգև... ՍրբազանՅԱՆին։

Քրքիջ՝ դահլիճում․․․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 20556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ