Այս օրերին, անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց, հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման հետևանքով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության տված դեղատոմսի առկայություն:
Վերջին տարիներին շատ հարցերում, եթե, իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, «պրոտոկոլները», ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
Թվում է, թե հայ հասարակությանը անհնար է զարմացնել հանուն նրա (և նրա երկրի) կյանքի բարենորոգմանը միտված շրջադարձային որոշումներով։ Դրանք հանրահայտ են, և անդրադառնալն աննպատակ է։ Սակայն ծխախոտի օգտագործման սահմանափակմանը միտված օրենքի նախագիծն ուղղակի զավեշտի գլուխգործոց է։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...