ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սոցքարտից հրաժարվողները կարող են հրաժարվել նաև հանրային ծառայության համարանիշից

Սոցքարտից հրաժարվողները կարող են հրաժարվել նաև հանրային ծառայության համարանիշից
09.07.2012 | 17:17

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել հանրային ծառայության համարանիշը, որը փոխարինում է սոցքարտերին, սակայն դա չի նշանակում, որ հանրային ծառայության համարանիշը մարդը պարտադրված է ունենալ։ Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը սոցքարտերի հետ կապված կիրառական է նաև հանրային ծառայության համարանիշերի դեպքում։ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հանրային ծառայության համարանիշը քաղաքացին ստանում է կամավորության սկզբունքով։

«Ընթացակարգերում գրեթե ոչինչ չի փոխվել։ Ինչ ձևաչափով աշխատում էր «Նորք» վերլուծական տեղեկատվական կենտրոնը, նույն ընթացակարգով աշխատում են և ոստիկանության անձնագրային ծառայությունները։ Սա նշանակում է, որ ընդամենը փոխվել է լիազոր մարմինը` տեղը։ Տեղեկանքների համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը շատ պարզ է` դիմում և անձը հաստատող փաստաթղթի` անձնագրի պատճենը։ Տեղեկանքները երկուսն են` հանրային ծառայության համարանիշ ստանալու և դրանից հրաժարվելու վերաբերյալ։ Դուք գիտեք, որ կան քաղաքացիներ, ովքեր իրենց դավանանքից ելնելով` խուսափում են հանրային ծառայության համարանիշ ունենալուց, ինչի պատճառով հրաժարվում են նույնականացման քարտեր ձեռք բերելուց։ Իրենց իրավունքներն այլ ոլորտներում իրականացնելու համար նման դեպքերում քաղաքացիները դիմում են հանրային ծառայություն` համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու համար։ Փաստաթղթերի հանձնումից հետո անձնագրային ծառայության աշխատակիցը քաղաքացուն անմիջապես պետք է տրամադրի հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք։ Եթե անգամ քաղաքացու փաստաթղթերը լիարժեք չեն, անձնագրային ծառայության աշխատակիցն իրավունք չունի չվերցնելու դիմումը. այն վերցվում է, և քաղաքացուն տրվում է մեկ աշխատանքային օրվա ժամկետ փաստաթուղթը լրացնելու համար։ Այս նորամուծությունն արվել է քաղաքացիների վստահությունը համակարգի նկատմամբ բարձրացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանքին, ապա այդ դեպքում նույնպես պահանջվում են դիմում, անձնագրի պատճենը, սակայն տեղեկանքը, ըստ գործող կարգի, կտրվի հաջորդ օրը։ Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմումները ներկայացնում են ծնողները` երեխայի ծննդյան վկայականի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ չունենալու մասին տրամադրված տեղեկանքը քաղաքացին կարող է անհրաժեշտության դեպքում ազատ ներկայացնել բոլոր այլ ոլորտներում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ