Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ հանրությանն ի ցույց դրեց մամուլին հետևելու իր բնավորությունը։ «Ճանապարհներին չափիչ սարքերի տեղադրման հարցը պետք է լայնորեն մեկ անգամ ևս լուսաբանվի, քանի որ մամուլում այդ հարցի վերաբերյալ դժգոհություններ կան»,- ասաց վարչապետը, հանձնարարելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին հանրությանը մեկ անգամ ևս իրազեկել սարքերի ճշգրիտ աշխատանքի, դրանց տեղադրման և այլ հարցերի վերաբերյալ` ընդգրկելով այդ աշխատանքներում ՀԿ-ներին։ Սակայն պարզվեց, որ այդ աշխատանքները ոստիկանությունում արդեն սկսվեն են, ինչի մասին վարչապետին վստահեցրեց ոստիկանապետը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ