Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եթե լրատվամիջոցը սուտ է գրում, ինքը պետք է պատասխան տա»

«Եթե լրատվամիջոցը սուտ է գրում, ինքը պետք է պատասխան տա»
20.06.2013 | 19:05

ԱԺ գարնանային նստաշրջանի արտահերթ վերջին քառօրյայում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո զրուցեցինք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։

-Պարոն Այվազյան, ի՞նչ «մեղու կծեց» Ձեզ. Դուք երբևէ լրատվամիջոցի հետ կռվի չէիք բռնվել։
-Եթե Դուք դիտել եք տեսանյութը, ապա այդ հարցը չպետք է ինձ տայիք։ Կարծում եմ, ես այդ օրը շատ հավասարակշռված եմ ինձ պահել։
-Ափսոսո՞ւմ եք դրա համար (մեր այս հարցը ներկա որոշ նախարարներ պրովոկացիոն համարեցին)։
-Ափսոսում եմ միայն մակարդակների անհամապատասխանության համար։ Ափսոսում եմ, արժեքային համակարգի կորստի համար։ Դուք ի՞նչ եք կարծում, եթե նա լրագրող չլիներ, կարո՞ղ էր իրեն նման ձևով պահել։
-Ձեզ հետ համաձայն չեմ։ Նախ` չեմ ցանկանում քննարկել տվյալ լրագրողին, ուղղակի ուզում եմ նկատել, որ ներքին կուլտուրան մասնագիտության հետ կապ չունի։
-Ձեր գործընկերն է և, ելնելով մասնագիտական համերաշխությունից, նրան չեք ուզում անդրադառնալ։ Հասկանալի է։ Իսկ եթե իմ խոսքը վիրավորեց Ձեզ և լրատվամիջոցներին, խնդրում եմ ներեք։
Երբ երկու հոգով խոսում ենք ու երրորդը մտնում է խոսակցության մեջ և փորձում սադրել, դա մեղմ ասած, սիրուն չէ։ ԱԺ-ն քաղաքական հարթակ է, և մենք` տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, մեր քաղաքական տեսակետներն ենք արտահայտում, որոնք կողմերը կարող են ընդունել կամ ոչ։ Բայց երբ որոշ լրագրողներ փորձում են սադրել, այն էլ ոչ պրոֆեսիոնալ մակարդակի... Այդ դեպքից մեկ օր առաջ «ՈՒրվագծով» խոսել եմ, չգիտեմ` դիտե՞լ եք, թե՞ ոչ։
-Ո՛չ։
-Եթե դիտած լինեիք, ապա սադրանքի օրգանական կապը կտեսնեիք։ Այդ օրն առաջարկեցի չորրորդ իշխանության նկատմամբ բարձրացնել տուգանքների չափը, եթե ապացուցվում է, որ տվյալ լրատվամիջոցը սուտ կամ ոչ հիմնավոր մեղադրանքներ է ներկայացնում։ Այդ տուգանքները լրատվամիջոցների ընտրությամբ փոխանցվեն ծերանոցներին կամ մանկատներին։ Կիրառե՞նք այդ մեխանիզմը, համամի՞տ եք։
-Ես կողմ եմ։
-Այո՞։
-Այո, որովհետև ինձ կամ էլ իմ թերթին` «Իրատես de facto»-ին, դժվար կլինի մեղադրել ստի մեջ։
-Ես էլ եմ ասում, եթե լրատվամիջոցը հիմնավորում է, որ Այվազյան Վարդանը մեղավոր է, պատրաստ եմ հրաժարական տալու։ Բայց եթե լրատվամիջոցը սուտ է գրում, ինքը պետք է պատասխան տա` մեծ տուգանքների ենթարկվի։ Եվ այդ գումարը ոչ թե գնա Այվազյան Վարդանի կամ այլ քաղաքական շահերի սպասարկմանը, այլ ծառայի հանրօգուտ գործի։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ