ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ԲՀԿ-ի «օֆշորը»

ԲՀԿ-ի «օֆշորը»
25.02.2014 | 00:39

Կարելի է, չէ՞, պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մեկ ուրիշը Սպիտակի հրապարակը կնքած լիներ Յանուկովիչի անվամբ, հետն էլ «թունդ» կոնյակ նվիրած լիներ ոսկե «զուգարան», բռնակներ, ծորակներ ունեցող Յանուկովիչին, ով դավաճանեց Ռուսաստանին ու իր ժողովրդին` հանուն իր «մորթու» ու ոսկու (մտածելով, թե Արևմուտքի տված երաշխիքները կգործեն), և այդ մեկը, ասենք, լիներ Տիգրան Սարգսյանը:
Ի՞նչ կաներ ԲՀԿ-ն:
ԲՀԿ-ն յոթ օր-յոթ գիշեր իր բոլոր «խոսափողերով» խարույկ կբարձրացներ վերջինիս, շուրջպար կբռներ, կոռուպցիայի մեջ կմեղադրեր, նամակ կգրեր մսյո Վիդալին, թե` բա որ ասում էինք` Հայաստանն ու յուր իշխողները կոռուպցիայի ու կոռուպցիոներների որջ են, դուք մեզ ասում էիք` միայն դավաճաններն են իրենց երկրից այլոց կրծքին լալիս, հետն էլ չթողիք մեր օլիգարխ թեկնածուն ունենանք նախագահական ընտրություններում:
ՈՒ քանի որ` ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու, ԲՀԿ-ն, որ պատրաստվում է Հայաստանում «Մայդան անելու», առաջնորդում է լայն մասսաներին «կուտակային» միտինգի, գազի միտինգի, մարտի մեկի միտինգի, այդպես էլ ձեն-ձուն չհանեց, երբ ողջ աշխարհով մեկ, Ռուսաստանով մեկ ցուցադրվում էր իրենց ղեկավարի` Յանուկովիչին նվիրած կոնյակը, որպես թանկարժեք նվեր:
Իսկ հասկացա՞ն ԲՀԿ-ում, որ այդ կոնյակի ցուցադրությունը հենց այնպես չէր` բոլոր ռուսական և մնացյալ հեռուստաալիքներով: Զի հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում այս հին լուսնի տակ, գոնե ազդանշանն ու սիմվոլիկան ԲՀԿ-ին ու իր լիդերին ասում էին.
-Աղաչում ենք, մի՛ եղեք այդքան «այլընտրանքային», դա լավ բանի չի հանգեցնում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ