«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Երբ է մարդը զարմանում

Երբ է մարդը զարմանում
16.07.2014 | 18:20

Սրտի և թոքերի ծանր հիվանդություններ ունեցողների դիմախաղը խախտվում է՝ դեմքի արտահայտությունը չի փոխվում զարմանալիս: Այս փաստը կարող է օգնել շտապ օգնության բժիշկներին, երբ արագ բուժօգնության կարիք լինի՝ գրել է Emergency Medicine Journal-ը: Փորձերով ապացուցված է, որ հիվանդի արտաքին տեսքով կատարված ախտորոշումը հնարավոր է մեթոդոլոգիապես հիմնավորել և կատարելագործել:
Բժիշկները գնահատել են 50 հիվանդների դիմախաղի խախտումները, որ շտապ օգնությամբ բերվել են հիվանդանոց՝ շնչարգելությամբ և կրծքավանդակի սուր ցավերով: Նրանց նոթբուքի էկրանի վրա արագ ցույց են տվել հուզական արձագանք հարուցող երեք պատկերներ՝ հումորիկ կոմիքս, տղամարդու զարմացած դեմք խոշոր պլանով և լաց լինող կնոջ լուսանկար: Հատուկ ծրագրով վերլուծվել է նրանց դիմախաղի ակտիվության գրանցումը՝ 16 տոկոսի դիմախաղը չի փոխվել:
Հիվանդանոցում ուսումնասիրությունը շարունակվել է ևս երկու շաբաթ: Սրտային և թոքային ծանր հիվանդություններ ախտորոշվել է հենց այդ 16 տոկոսի մոտ՝ հիվանդագին վիճակը նրանց հնարավորություն չի տվել սովորական հուզական ռեակցիաներ դրսևորելու: Հոդվածի հեղինակները նշում են, որ իրենց նպատակը բժիշկներին առողջ օրգանիզմի նոր չափանիշ տալն է, որը որոշ դեպքերում կօգնի խուսափելու թանկարժեք ախտորոշիչ գործողություններից՝ մասնավորապես համակարգչային տոմոգրաֆիայից:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ