Կոմիտասագետներին և, ընդհանրապես, համաշխարհային մշակույթի գործիչներին տարեվերջին Հայաստանում անակնկալ է սպասում։ Կառավարության նիստում հայտարարվեց, որ մեծանուն երաժիշտ Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանի շենքի կառուցումը կավարտվի ընթացիկ տարում։ «Անցած տարի ՀՀ նախագահը Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես էր եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, և այժմ այն իրականություն է դառնում»,- նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հռչակավոր հայի թանգարան-ինստիտուտի ճարտարապետն է ինքնատիպ մեկ այլ մտավորական՝ Արթուր Մեսչյանը։ Իսկ կառույցն իրականություն է դառնում «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ