ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Դեղերի մասին օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են

Դեղերի մասին օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են
24.07.2014 | 17:41

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար սկզբունքների քննարկումները։ Օրակարգային հերթական թեման դեղերի գների պետական կարգավորման դրույթն էր։
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը և փոխտնօրեններ Լիլիթ Ղազարյանն ու Ալբերտ Սահակյանը ներկայացրին աշխարհի տարբեր երկրներում դեղերի գնի կարգավորման մեխանիզմները։ Նշվեց, որ եվրոպական բոլոր երկրներում պետությունը կարգավորում է դեղերի գները։ Օրինակ, բավական բարձր կենսամակարդակ ունեցող Ավստրիան կարգավորում է երկրում գրանցված բոլոր դեղերի գները։ Շատ երկրներում կարգավորվում են միայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը, որոնք անհրաժեշտ են բնակչության առողջապահական առաջնային կարիքները բավարարելու համար։ Դրան հակառակ, ԱՄՆ-ում դեղի շուկան լիովին ազատականացված է, և պետությունը որևէ կերպ չի միջամտում դեղերի գնագոյացմանը։ Փոխարենն ինչպես այս, այնպես էլ եվրոպական երկրներում դեղերի գինը փոխհատուցվում է պետական պարտադիր կամ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից։
Դեղերի գնի կարգավորման տարբեր մեխանիզմներ ու մոտեցումներ են կիրառվում։ Շատ տեղերում գործում է ռեֆերենս գնի հաստատման մեխանիզմը։ Երկիր մտնելիս` դեռ սահմանի վրա, ֆիքսվում է դեղի գինը` հիմք ընդունելով նույն կենսամակարդակի կամ աշխարհագրորեն մոտ 2-7 երկրի միջին գինը։ ԱՊՀ երկրներից միայն Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը որևէ կերպ չեն կարգավորում դեղերի գները։ Հայաստանում տարեկան ավելի քան 2,5 մլրդ դրամի արժողությամբ 41 անուն դեղորայք ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով և անհատույց բաշխվում ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված, ինչպես նաև, անկախ սոցիալական կարգավիճակից, ՀՀ կառավարության կողմից հաստատված առանձին հիվանդություններով տառապող մարդկանց։ Միաժամանակ տարեկան մոտ 1,3 մլրդ դրամի դեղորայք անվճար կամ արտոնյալ պայմաններով բաշխվում է առողջության պահպանման առաջնային օղակում։
Նոր նախագծով առաջարկվում է ինչպես մեծածախ և (կամ) մանրածախ հավելագների առավելագույն դրույքաչափերի սահմանում, այնպես էլ ռեֆերենս գնի սկզբունքի կիրառում, որոնք օրենքի ընդունումից հետո կհաստատվեն կառավարության կողմից:
Քննարկման ընթացքում կրկին հնչեց այն կարծիքը, որ դեղերի զուգահեռ ներմուծման կիրառումը որոշակիորեն կկանխի դեղերի ոլորտում մենաշնորհի առաջացումը և գների բարձրացումը:
Կարևորելով գների մատչելիությունը` նախարար Մուրադյանն ընդգծեց, որ չպետք է մոռանալ դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման մասին: Նա շեշտեց, որ կուժեղացվի վերահսկողությունը։
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված դրույթները քննարկվել են նաև «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» և դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ