Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսողության համաշխարհային օրն է

Տեսողության համաշխարհային օրն է
09.10.2014 | 19:40

Օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Տեսողության պահպանման և խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարևոր է նաև հասարակայնության ակտիվ մասնակցությունը: Ամբողջ աշխարհում տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենարդյունավետն են: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել։

Գիտակցելով մեր բնակչության ակնաբուժական խնդիրները՝ հայ ակնաբույժների հանրությունը` համախմբվելով ՀՀ առողջապահության նախարարության շուրջ, տարբեր ծրագրերի շրջանակներում հնարավորինս լուծումներ է տալիս դրանց:
Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են բաց դռների օրեր տարբեր մարզերում, որոնց ժամանակ կատարվում են անվճար խորհրդատվություններ և նշանակվում անհրաժեշտ բուժումներ: Մեր ակնաբույժները մեծ հաջողություններ են արձանագրում այնպիսի վտանգավոր ախտահարումների հաղթահարման գործում, ինչպիսիք են գլաուկոման, դիաբետիկ փոփոխությունները և կատարակտը:
Շատ կարևոր է հատկապես վաղ մանկական ախտորոշումը, քանզի համպատասխան միջոցների չկիրառումը կարող է հանգեցնել տեսողական անվերադարձ կորստի:
Կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագրի շրջանակում Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում հանդիսավորությամբ բացվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։ Կենտրոնի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման նպատակով: Այն երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:
Մասնագետները կոչ են անում ժամանակ առ ժամանակ ստուգե՛լ տեսողությունը, գանգատների դեպքում ժամանակին դիմե՛լ բժշկի` հետագա անցանկալի բարդություններից խուսափելու նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ