ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Մի տնից չեն, մի հալից են

Մի տնից չեն, մի հալից են
20.01.2015 | 01:43

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը, հայ տասնվեցամյա տղայի սպանությունը խոր անհանգստություն են առաջացրել ոչ միայն իր դռները մուսուլմանների առաջ լայնորեն բացած ողջ Եվրոպայի ու Ֆրանսիայի համար, այլև Մարսելում ապրող հայ համայնքի, որի տագնապները մեկտեղվել են և՛ այդ երիտասարդի, և՛ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առիթով: ՈՒրբաթ օրը սպանված դեռահասին հուղարկավորած Մարսելն ու հայկական համայնքը խոր մտահոգություններ ունեն, քանզի տեղի արաբները, որոնք մասնակցություն են ունեցել դեռահասի սպանությանը, հայտարարել են, որ այդքանով «բանը» չի վերջանալու, տեղեկացնում են Մարսելի մեր հայկական աղբյուրները: ՈՒստի Մարսելի հայկական համազգային դպրոցում ծնողներով հերթապահում են, որ որևէ արտառոց բան տեղի չունենա: Իսկ ուրբաթ օրը նրանք իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել, ուղարկած ծնողներն էլ դպրոցի շուրջը պատ են կազմել, մինչև երեխաները դասերն ավարտել, դուրս են եկել: Առաջիկա օրերի հետ կապված նույնպես ծնողները մտածում են` ուղարկե՞լ երեխաներին դպրոց, թե՞ ոչ:

Ի դեպ, մարսելահայերը բավականին հետաքրքիր միջոց են գտել դպրոցի շուրջը հերթապահելու հարցում. տանը մնացած իրենց փոքրահասակներին հսկելու համար նրանք «սկայպով» կապվում են հայաստանյան իրենց հարազատների հետ, խնդրում նրանց «սկայպով» զբաղեցնել տանը մնացած փոքրիկներին, զրուցել նրանց հետ, իսկ իրենք գնում են դպրոցի մոտ հերթապահելու` մյուս երեխաներին տուն բերելու:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ