Տարին կես չի եղել, բայց պետբյուջեն փոքր-ինչ «չաղացել» է։ Գործադիրի նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2014-ի և 2015-ի առաջին երեք ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում պետբյուջեում վերականգնվել է 1 մլրդ դրամից ավելի գումար։ Բայց միևնույն ժամանակ փոխնախարարը չմանրամասնեց, թե որ ոլորտներում են ստուգումներ իրականացվել, և ինչու այդ գումարները նախքան ստուգումները չեն մուտքագրվել պետբյուջե։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ