ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Պահանջարկը կա, մնում է օրենքը ձեռնտու լինի

Պահանջարկը կա, մնում է օրենքը ձեռնտու լինի
08.09.2015 | 00:40

Անշարժ գույքի շուկայում գործարքների աճ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի չի գրանցվել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասացին անշարժ գույքի գործակալները։ Միևնույն ժամանակ նրանք նշեցին, որ այս տարվա հուլիսին գործարքների ծավալի աճ է արձանագրվել հունիսի նկատմամբ։
Սա նշանակում է, որ եկամտահարկի հաշվին հիպոթեքային վարկի տրամադրման ծրագիրը արդյունավետ չի գործում։ Հիշեցնենք, որ անցած տարի, նպատակ ունենալով աշխուժացնելու անշարժ գույքի առաջնային շուկայի գործարքները, կառավարությունը աննախադեպ որոշում ընդունեց՝ եկամտահարկի հաշվին տրամադրել հիպոթեքային վարկեր։ Այսպիսով գործադիրը փորձում է ճահճից հանել ոչ միայն անշարժ գույքի առաջնային շուկան, այլև շինարարության ոլորտը, որը 2008-ից մինչ օրս «խելքի չի գալիս»։ Ինչ խոսք, խնդիրն առաջին հերթին պայմանավորված էր տնտեսության անկմամբ, և այս առումով եկամտահարկի հաշվին հիպոթեքի ձևակերպումը մաքուր օդի արժեք ունի ոլորտի զարգացման համար։
Սակայն այսօր արդեն փաստ է, որ ծրագիրը լիարժեք չի գործում, հակառակ դեպքում առաջնային շուկայում անշարժ գույքի առք ու վաճառքի ծավալների զգալի աճ կլիներ։ Այն, որ ծրագիրը լիարժեք չի աշխատելու, ի սկզբանե կանխատեսելի էր, և խնդիրն այն չէ, որ գնորդ, այսինքն, պահանջարկ չկա։ Ճիշտ հակառակը։ Նորակառույց ձեռք բերելու պահանջարկը մեծ է, սակայն եկամտահարկով հիպոթեք ձևակերպելու հնարավորություններն են փոքր։
Հիշեցնենք, որ օրենքը հաստատելուց հետո նշել էինք, թե այն չի կարգավորում բանկի կողմից տրամադրվող վարկի և եկամտահարկի չափերը։ Այսինքն, հստակ չէ, թե որքան եկամտահարկի դեպքում ինչ ծավալի հիպոթեքային վարկ կարող է տրամադրել բանկը։ Ոչ միայն հստակեցված չէ, այլև ընդհանրապես այդպիսի դրույթ չկա։ Ֆինանսների նախարարության համոզմամբ` այդ «բացը» միտումնավոր է, քանի որ բանկ և հաճախորդ համագործակցությունը ազատ է թողնված։
Սակայն կյանքն ապացուցեց, որ օրենքի այդ բացը իրականում «արջի» ծառայություն մատուցեց, հակառակ դեպքում անշարժ գույքի առաջնային շուկայում նման աննախադեպ և արդյունավետ օրենքը կաշխատեր և կաշխատեցներ շուկան։ Սպասել, որ աշնան և ձմռան ամիսներին անշարժ գույքի շուկայում դրական դինամիկա կարձանագրվի, դժվար է։
Այս տարվա օգոստոսի վերջից ռուսական ռուբլին արժեզրկվում է միջազգային ֆինանսական շուկաներում` նավթի գնի անկման հետևանքով։ Սա նշանակում է, որ Հայաստան ներմուծվող դրամական փոխանցումների ծավալը ևս կտրուկ կնվազի։ Վատն այն է, որ արժեզրկվում է նաև մեր ազգային արժույթը։ Ավելին, օգոստոսի վերջին օրերին Հայաստանի ֆինանսական բորսայում գործարքները կտրուկ նվազեցին, իսկ մեկ ամբողջ օր գործարք ընդհանրապես տեղի չունեցավ։
Կարծում ենք` ստեղծված իրավիճակում ֆինանսների նախարարությունը ԿԲ-ի հետ լուրջ անելիքներ ունի եկամտահարկի հաշվին հիպոթեք տրամադրելու վերաբերյալ օրենքում եղած բացթողումը շտկելու և գործնականում այն աշխատեցնելու ուղղությամբ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ