Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բարելավումը` ուշադրության կենտրոնում

Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բարելավումը` ուշադրության կենտրոնում
17.11.2015 | 19:40

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Human rights watch կազմակերպության Հարավային Կովկասում ծրագրերի տնօրեն Գիորգի Գոգիային և Առողջության և մարդու իրավունքների բաժնի պետի տեղակալ Դիդրիք Լոհմանին:

Արմեն Մուրադյանը մասնագետներին ներկայացրեց մեր երկրի առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը:
«Պալիատիվ խնամքի բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի հստակեցման ընդունման ուղղությամբ ակտիվ քայլեր ենք իրականացնում»,- ասաց նախարարը:
Ներկայումս շրջանառության մեջ է դրված 2011-2014թթ. իրականացված փորձարարական ծրագրի տվյալների վերլուծության արդյունքների գնահատման հիման վրա մշակված «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարությունը և պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ռազմավարության 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Դիդրիք Լոհմանը երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է պալիատիվ խնամքի հիմնախնդիրների ուղղությամբ: Նա ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց ցավազրկող հաբերի հասանելիության չարաշահման կամ արտահոսքի կանխարգելման հարցերում բախվում են այլ պետությունները:
«Պալիատիվ խնամքի խնդիրները երկրների մեծ մասում նման են միմյանց: Շատ կարևոր է այն գիտակցումը, որ այս ոլորտում պետք է անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- ասաց Լոհմանը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նախարարության, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքը հնարավորություն կընձեռի բարելավել պալիատիվ խնամքի որակը:
ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկման առանցքում էին նաև այս ոլորտի զարգացումները, մասնավորապես` Հայաստանում պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության ընդունման առնչվող խնդիրները, թմրադեղերի մասին օրենքի նախագիծը և մորֆինի հաբերի գրացման գործընթացը:
Անդրադարձ կատարվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված բարափեխումներին:
Հյուրերը նախարարին փոխանցեցին 2015թ. հուլիսին իրենց կողմից պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության խնդիրների վերաբերյալ հրապարակված զեկույցի հայերեն տարբերակը:
Նշենք, որ ՀՀ նախագահի 2012թ. հանձնարարության համաձայն ՀՀ ԱՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծավալվել է բժշկական օգնության 10 մահճակալանոց բաժանմունք:
2011թ. հուլիսից մինչ 2014թ. ապրիլ «Գլոբալ» հիմնադրամի «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ գլխավորությամբ «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր:

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ