ԱԺ պատգամավոր, «Երևան Սիթի», «Նատալի ֆարմ» կայսրությունների տեր ու տիրական Սամվել Ալեքսանյանը պատրաստ է հարցազրույց տալու լրագրողներին... 500 եվրոյով կամ էլ բնամթերքի դիմաց։ Ո՛չ, ո՛չ թե գործարարը լրագրողներին, այլ լրագրողները գործարարին պետք է վճարեն։ Եթե նկատենք, որ Հայաստանում դեռևս ձևավորված չէ պատգամավորի, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ էլ մեծանուն արվեստագետի հարցազրույցի դիմաց վճարելու ավանդույթ, ապա պետք է ենթադրել. կա՛մ Սամվել Ալեքսանյանը փորձում է իրենով ներդնել այդ ինստիտուտը, կա՛մ էլ փողի կարիք ունի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ