ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Տնտեսաքաղաքական պատասխանատվությունը ՀՀԿ-ինն ու ԲՀԿ-ինն է

Տնտեսաքաղաքական պատասխանատվությունը ՀՀԿ-ինն ու ԲՀԿ-ինն է
11.12.2015 | 01:25

Հաշված օրեր հետո ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն կստանձնեն ՀՀ գլխավոր փաստաթղթի՝ պետբյուջեի քաղաքական և տնտեսական պատասխանատվությունը։ 2016-ի պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները, բացառությամբ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի։ Այն, որ իշխող կուսակցությունը պետք է կողմ քվեարկեր, այսինքն, ինքն իր դեմ դուրս չէր գալու, տրամաբանական էր, սակայն ԲՀԿ-ի կողմ լինելը զարմանալի էր հանրության զգալի հատվածի համար։ Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք պետբյուջե, որ չի ենթադրում տնտեսական աճ։ Ինչ խոսք, սա լուրջ խնդիր է, խնդիր, որ լավ է հասկանում նաև կառավարությունը։ Երևի հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ պետբյուջեն այնպիսին է, ինչպիսին կա։ Գաղտնիք չէ, որ զարգացման բյուջե ունենալու համար երկիրը պետք է ունենա զարգացող տնտեսություն։ Ասել, որ վերջին տարիներին էական ոչինչ չի արվել տնտեսությունն աշխուժացնելու ուղղությամբ, կարծում ենք՝ ճիշտ չի լինի։ Բայց չմոռանանք նաև, որ երբ այրվում է դաշտը, այն նորից բերրի դարձնելը դժվար խնդիր է։
Այս ամենի հետ մեկտեղ չենք կարող չնշել, որ եկող տարին թեթև չի լինի տնտեսական, ուրեմն նաև քաղաքական դաշտի համար։ Իրողություն, որն անուղղակիորեն չի բացառում նաև կառավարությունը։ ԱԺ-ում վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթով բացահայտ հասկացրեց, որ չեն պատրաստվում խաբելու ժողովրդին։ Ինչպես ասում են՝ «ճշտից լավը չկա»։ Սակայն այդ ճշմարտությունը բավարա՞ր կլինի, որ մեղմվի սոցիալական լարվածությունը, մի բան, ինչը ձեռնտու չէ ցանկացած իշխող կուսակցության։ Մյուս կողմից, իշխանության խոստումներից ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է և սպասում է գործնական քայլերի՝ դրական արդյունքը մաշկի վրա զգալու ակնկալիքով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ