Հարկատուների հաշվին բիզնես-կարգով ուղևորությունները ոչ միայն սովորական աշխատողների, այլև նախարարների համար այսուհետ դժվար հասանելի կլինեն։ Վերջապես կառավարությունը որոշեց վերջ դնել շքեղությանը` երեկվա նիստում տոմսերի պատվերների համակարգում փոփոխություն կատարելով։ Այսուհետև կսահմանափակվեն նախարարների թռիչքները բիզնես կարգով, ավելին, նրանք այս առավելությունից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ թռիչքը 8 ժամից ավելի է տևում։ Հիշեցնենք, որ մինչ օրս պետական պաշտոնյաները բիզնես կարգով աշխարհը «ոտքի տակ էին տալիս» պետբյուջեի, այսինքն` հարկատուների հաշվին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ