Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աշխատանքային խումբ, որը համակարգում է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը

Աշխատանքային խումբ, որը համակարգում է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը
05.01.2016 | 13:46

Հանրապետությունում գրանցված ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից` ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը: Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատասխան լուծումներ: Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների` հատկապես հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ինքնաբուժմամբ:

Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը` գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հետևել անձնական հիգիենայի կանոններին, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները, հաճախակի օդափոխել փակ տարածքները, տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ ջերմաստիճան:
Առողջապահության նախարարություն

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ