ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Միշտ էլ ՀՅԴ-ի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել»

«Միշտ էլ ՀՅԴ-ի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել»
22.03.2016 | 00:30

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՀՀ բնապահպանության նախարար)


-Պարոն Գրիգորյան, ինչքան լավ դասավորվեց Ձեր կյանքը, չէ՞, Մելիք-Ադամյանում տեղի ունեցած վերջին «հարսանիքից» հետո, երբ «ռաբա բոժիե» ՀՀԿ-ն «ամուսնացավ» «ռաբա բոժիե» ՀՅԴ-ի հետ:
-Էդ ինչո՞ւ:
-Էնդու, որ և՛ դաշնակցականներն են Ձեզ «մոտ», և՛ ՀՀԿ-ականները. նախկինում Դուք բավականին սերտ էիք 125-ամյա այդ «ծերուկի» հետ:
-Անշուշտ, անկախ ստորագրված Հուշագրից ու համագործակցության հեռանկարից, միշտ էլ ՀՅԴ-ի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել և համարել եմ գաղափարական-հեռանկարային կուսակցություն:
-Մի ասեք, մի ասեք, պարոն Գրիգորյան, օճորքն ականջ ունի, կլսի-տեղ կհասցնի` «բոլոր ժամանակների» մասով. ախր դաշնակցությունն «այն օրերին» ընդդիմություն էր, «անհարմարություններ» կարող են լինել:
-Բոլորովին։ Ինքս միշտ նկատել եմ, որ ՀՅԴ-ի կողմից թե՛ ավանդաբար, թե՛ սկզբունքորեն խնդիրների նկատմամբ կառուցողական-սրտացավ մոտեցումներ կան: Ընդ որում, կարծում եմ նաև` խիստ օրինաչափ էր, որ այդ համագործակցությունը ամրագրվեց, որովհետև այն վաղ թե ուշ պետք է կայանար, որպես փաստ:
-Փաստորեն, Դուք հիմա կրկնակի «կոմֆորտի» մեջ եք:
-Ձեզ ի՞նչն է ի մասնավորի հետաքրքրում:
-Ամեն ինչը, մանավանդ` «խորքը»:
-«Խորքի» համար դիմեք «խորքայիններին», ինքս նկատառում եմ, որ թե՛ ներքաղաքական, թե՛ արտքաղաքական, թե՛ անգամ տնտեսական առումով բավականին դրական, երկրին ի շահ համագործակցության փաստ տեղի ունեցավ, ինչը պետք է ողջունել։ Դուք համամիտ չե՞ք:
-Ո՞նց համամիտ չեմ, ես «ամեն ինչում» Ձեզ համամիտ եմ։ Ի դեպ, պարոն Գրիգորյան, մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը մի առիթով ասաց, որ ինքն այնքան գոհ է Արարատի մարզից, որ, ի տարբերություն Սյունիքի մարզի, իրենց` «Ժառանգությանն» ու «Նոր Հայաստանին», սահմանադրական հանրաքվեի ցույցերի ժամանակ, ձեր Արարատի մարզում «բետեեռները» չդիմավորեցին, իրենց միտինգը չխափանեցին, «կռիվ-ղալմաղալ» չարեցին, ինչի համար շատ շնորհակալ են: Սիրո՞ւմ եք Զարուհուն... Օյ, հարցս ձևակերպեմ քաղաքագիտորեն. Արարատի մարզն այնքան լիբերալ-դեմոկրատ է գաղափարաբանությամբ, որ երբեք ու ոչ մի անգամ այլևս չի՞ խանգարում մարզ եկած ընդդիմադիրների բողոքի ակցիաները, բացի մի դեպքից, երբ պարոն Ջոնիկ Արգամիչի տղերքը քարաշպրտում իրականացրին: Եվ այդ ամենը` ի տարբերություն Սյունիքի մարզի ու Սուրեն Խաչատրյանի «բետեեռուհիների»:
-Ես կարծում եմ` որևէ մարզում, որևէ քաղաքական գործչի ելույթ որևէ անգամ` Ձեր մատնանշած «բետեեռներով» չեն դիմավորել, յուրաքանչյուր մարզ հարգում է յուրաքանչյուր քաղաքական գործչի և ժողովրդի կարծիքը այդ գործչի նկատմամբ:
-Դե, քարով էին զարկել ՀԱԿ-ին է՜ն օրերին` 2008-ի: Հիմա հաստատ չեն զարկի:
-Ճիշտն ասած, չեմ կարծում, չեմ հետաքրքրվել։ Ի դեպ, ես չեմ ընդունում Ձեր ասած «բետեեռներ» եզրույթը ևս, դա լավ բառ չէ, նաև չեմ հասկանում, թե ասելով դա, ո՞ւմ նկատի ունեք. չկա նման բան և չի կարող երբեք լինել` մեր մարզում, թե մեկ այլ։
-Է՜, պարոն Գրիգորյան, բա դե ես էլ էդ եմ ասում. այ դրա համար էլ Վայքը միացրին ոչ թե Արարատին, որը «բետեեռներ» չունի, այլ Սյունիքին, որն ունի:
-Կարծում եմ` խորապես սխալվում եք և չեք «խորանում» Ձեր ասած «խորքի», իրական պատճառների մեջ. նկատառեք. Վայքի տարածքը, այո, փոքր է մարդկանց թվաքանակով, լրագրողորեն ձևակերպած` կես պատգամավորի տարածք է, ու անհրաժեշտություն կար այն դարձնելու լիարժեք ընտրատարածք, այդ իսկ պատճառով գումարվել է Սյունիքի «կեսին», պատկերավոր ասած, որպես մի ընտրատարածք: Ընդամենը: ՈՒրիշ ոչինչ:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ