Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չհավաստագրված բուժաշխատողները 2021 թվականից կզրկվեն մասնագիտական գործունեության իրավունքից

Չհավաստագրված բուժաշխատողները 2021 թվականից կզրկվեն մասնագիտական գործունեության իրավունքից
02.04.2016 | 10:35

Այն բուժաշխատողները, որոնք մինչև 2021 հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Բուժաշխատողների հավաստագրումը կսկսվի 2016 թվականի մայիսից։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Երևանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը, անդրադառնալով մասնագիտական շարունակական զարգացման հարցին, նա նշել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում ներդրվում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ