Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան հիմնանորոգումից հետո կապահովի լիարժեք սպասարկում

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան հիմնանորոգումից հետո կապահովի լիարժեք սպասարկում
01.07.2016 | 19:07

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Տնօրեն Աննա Սիսոյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին կառուցված պոլիկլինիկան, որը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ ամբողջությամբ նորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով կահավորված կապահովի բժշկական այս հաստատությունից օգտվող ավելի քան 43000 բնակիչների լիարժեք սպասարկումը:

Հարկ է նշել, որ ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տիկնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանի աջակցությամբ: Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի կյանքի կոչումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո պոլիկլինիկան կարող է իսկապես օրինակելի բուժհաստատություն դառնալ:


«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է Եսայանների ընտանիքի կողմից: Իսկապես մեծածավալ աշխատանք է իրականացվում, որի արդյունքում, համոզված եմ, մենք կունենանք օրինակելի պոլիկլինիկա՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Պատասխանատուներն էլ վստահեցրին, որ մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն: Ողջունելով մասնավոր հատվածի կողմից նմանատիպ ծրագրերի իրականացումը, նաև նշեմ, որ մենք ևս շարունակելու ենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների թե՛ պայմանների բարելավման, և թե՛ նոր ու ժամանակակից սարքավորումներով համալրելու վերջին տարիների մեր քաղաքականությունը»,- ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ հարմարավետ պայմանների ապահովման ու բուժսարքավորումների արդիականացմանը զուգահեռ մշտական ուշադրության կենտրոնում է մնալու նաև քաղաքացիների պատշաճ սպասարկումն ու նրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ