Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այն, ինչ մշտապես աչքը տեսնում է, պետք է չտեսնի»

Այն, ինչ մշտապես աչքը տեսնում է, պետք է չտեսնի»
27.07.2016 | 11:54

Ինչպե՞ս և որտեղ անցկացնել հանգիստը: Ինչո՞ւ են երբեմն հանգստի մեկնողները դժգոհում առողջական խնդիրներից, վատ ինքնազգացողությունից: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ակադեմիկոս, ֆիզիոթերապևտ-մանուալիստ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:

«Խորհրդային տարիներին աշխատողներին, որպես կանոն, տրամադրում էին 24-օրյա վճարվող արձակուրդ, հանգստավայրեր մեկնելու ուղեգրեր (մանավանդ երբ աշխատանքը ֆիզիկական էր կամ առողջության համար վնասակար): Մասնագետների կարծիքով` աշխատավորին պետք էր 24- օրյա հանգիստ ուժերը վերականգնելու համար, որից հետո մարդը կարող էր արդյունավետ կերպով շարունակել աշխատանքը»,- ասաց Գագիկ Կարապետյանը, նշելով, որ օդը, ջուրը, արևը, միջավայրը, բնությունը նպաստավոր ազդեցություն ունեն առողջության վերականգնման համար: Մարդը տարվա մեջ գոնե մեկ ամիս պետք է միջավայրը փոխի, նոր բաներ տեսնի` անտառ, բնություն, ծով, ամենակարևորը, այն, ինչ մշտապես աչքը տեսել է, պետք է չտեսնի, իր պրոֆեսիոնալ գործունեությամբ չպետք է զբաղվի:


«Չէ՞ որ մարդու հիվանդությունը ասում է` ինչ արել ես մինչև հիմա, բավական է, չպետք է անես: Այսինքն` առողջ ապրելակերպի կանոնները խախտելու հետևանքով է ձեռք բերում այս կամ այն հիվանդությունը,- պարզաբանեց ակադեմիկոսը: - Որքան գիտեմ հիմա աշխատավորին ամենաշատը 18 -օրյա հանգիստ է տրվում: Ժողովրդի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ շատերը չեն կարողանում հանգստավայրեր մեկնել: Ոմանք էլ մեկնում են, բայց պատահում է, որ առողջական խնդիրների հետևանքով կեսից հետ են դառնում, ընդհուպ հայտնվում հիվանդանոցում»:


Ինչո՞ւ: Որովհետև, զրուցակցիս խոսքով, օրգանիզմը նոր պայմաններին ադապտացվելու համար էներգետիկ պաշարներ չունի, պայքարում է և հիվանդության դեմ, և փորձում է հարմարվել բնակլիմայական նոր պայմաններին. «Լիարժեք ադապտացիայի համար 3-6 օր է պետք, իսկ 60 -ից հետո ավելի շատ: Սակայն մինչ մեկնելը պետք է խորհրդակցել մասնագետի հետ: Մարդը պետք է իմանա` կարելի՞ է արևային լոգանք ընդունել, կարելի՞ է տվյալ կլիմայական պայմաններում մնալ, ինքնաթիռ նստել, երկար ժամանակ ճանապարհորդել ավտոմեքենայով»: Այսպիսով, հանգստի մեկնելուց առաջ պետք է բժշկական հետազոտություն անցնել: Մանավանդ մեզանում պրոֆիլակտիկ բուժզննման անցնելու կուլտուրան գրեթե բացակայում է:


Գագիկ Կարապետյանը հիշեցրեց նաև, որ օրնիբուն աշխատող մարդը (արձակուրդային օրերից զատ) պետք է անպայման հանգստի ժամանակ ունենա, որպեսզի օրգանիզմը վերականգնվի, հենաշարժական ապարատը հանգստանա: «Երկարատև նույն աշխատանքը անելիս պլանտացիաներում ստրուկները մահանում էին: Մարդը չի կարող անդադար ստրուկի պես աշխատել: Հոգեֆիզիկական առողջ կենսակերպն ապահովելու, ապրելու և հետագա խնդիրները կարգավորելու համար պետք է հիշել՝ մարդու համար հանգիստը անհրաժեշտություն է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ