ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀՀ բոլոր նախագահները և բոլոր վարչապետերը պետք է այս հարցը հստակ դնեն

ՀՀ բոլոր  նախագահները և բոլոր վարչապետերը պետք է այս հարցը հստակ դնեն
20.09.2016 | 00:18

Անցած շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՊԵԿ-ին հարկային պարտավորությունների կատարումը խոշոր և միջին բիզնեսի կողմից առաջնային համարել, չխանգարել տնտեսավարողներին անհարկի վարչարարությամբ և այլն։ Մի խոսքով, ասվածից կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ին հորդորեց իր տեղում լինել և «իմ ու քո» չանելով իրականացնել նրա վրա դրված պարտավորությունները։ Նկատենք, որ ՀՀ 3 նախագահները և 13 վարչապետերն էլ խոսքով միշտ կարևորել են այս գործընթացը, սակայն արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Շատերն այսօր տրամադրված են լավատեսորեն, սակայն ո՞րն է երաշխիքը, որ այդ խնդիրները կլուծվեն՝ հարցրինք արդյունաբերողների և գործարարների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ։


-ՀՀ անկախության 25 տարիներին ձևավորված տնտեսական հարաբերութունները, աճի մակարդակը, հաջողությունները, կորուստները դինամիկ են եղել։ Իհարկե, դրանք պայմանավորված են տարբեր գործոններով՝ հարևան պետությունների տնտեսության վիճակ, տարբեր բացասական ներգործություններ, վարչարարության թերություններ, բիզնեսի ակտիվություն և համարձակություն։ Այժմ ինձ հուսադրում է մեկ բան. մենք՝ գործարարներս, մեր տնտեսությունը կառավարելիս, ծրագրեր իրականացնելիս պետք է փորձենք հաղթահարել այս երևույթները։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։ Իրավիճակի բարդությունը պահանջում է գործնական քայլեր կատարել, կիրառել նոր մոտեցումներ։ Նոր մոտեցումների անհրաժեշտություն է նկատվում նաև քաղաքացիական հասարակության և ընդդիմության դաշտում։ Մենք բոլորս մեկ «մարմնի» մեջ ենք, և բոլորս էլ հասկանում ենք, որ առանց տնտեսական ցուցանիշների հասարակության զարգացում չի լինում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ