Մինչ կառավարությունը կներկայացնի իր նոր ծրագիրը, ֆինանսների նորանշանակ նախարարից փորձեցինք ճշտել՝ ծրագրային ի՞նչ փոփոխություն է սպասվում ֆինանսների նախարարությունում:
«Ընդհանուր առմամբ, մեր գործընկերների հետ քննարկել ենք ուղղությունները, ունենք վարչապետի հանձնարարականը, որի հիմնական թիրախը տնտեսական միջավայրի բարելավումն է: Համաշխարհային պրակտիկայում ընդունված կանոնի համաձայն՝ տնտեսական միջավայրի բարելավման լավագույն հենասյունը մակրոտնտեսական կայունությունն է, ուստի մեր գերխնդիրը գալիք տարում մակրոտնտեսական կայունության ապահովումն է: Դրանից ելնելով՝ նոր ծրագրի շրջանակներում հնարավոր են որոշակի ճշգրտումներ, սակայն, գլոբալ առումով, չեմ կարծում, թե էական փոփոխություններ կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ