Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հարևաններն էլ կարող են վկայել, որ եկել է շտապօգնությունը»

«Հարևաններն էլ կարող են վկայել, որ եկել է շտապօգնությունը»
01.11.2016 | 00:34

Արարատի մարզի Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհու կանչը շտապօգնության անձնակազմն ընդունել է 3 ժամ ուշացումով: Սույն խնդրով Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի Եվգենյա Գալստյանը դիմել էր «Իրատես» թերթին: Մասիս քաղաքին և հարակից 26 գյուղերին մեկ մեքենա է սպասարկում, ինչը դժվարացնում է օպտիմալ ժամանակում կանչի վայր հասնելը և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը: Մեքենա ասվածն էլ, բնակչի փոխանցմամբ, իր դարն ապրած ՈՒԱԶ է:

«Ազատվել ենք, գա՞նք, թե՞ չգանք» վերտառությամբ հոդվածում («Իրատես», 30.09.2016) առավել մանրամասն ներկայացրել ենք խնդիրը, բնակչուհու բողոքը, համապատասխան պաշտոնյաների պատասխանը: Ի լրումն, գրավոր դիմեցինք առողջապահության նախարարությանը, հետաքրքրվելով, թե՞ ինչ գնահատական են տալիս խնդրին, որոնք են լուծման մեխանիզմները: Սույն հարցերին պատասխան չի տրվել: Մեզ գրավոր տեղեկացրին, որ հարցում են ուղղել ՀՀ Արարատի մարզպետարան: Վերջիններս նամակը քննարկել են «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ և «պարզել», որ «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կանչերի գրանցամատյանում այդպիսի կանչ չի գրանցվել: Մեր ստացած պատասխան-նամակի մասին տեղեկացրինք Եվգենյա Գալստյանին:

«Շատ վատ են արել, որ չեն գրանցել... Հնարավոր չէ, երկու անգամ զանգահարել ենք, մեկ անգամ էլ իրենք են զանգահարել, հարցնում էին` գա՞նք, թե՞ չգանք: Երեք ժամ ուշացումով եկան: Ասացին, որ վթարի ենթարկված 13 տարեկան տղա երեխային են օգնություն ցուցաբերել: Երբ դժգոհեցի սպասարկումից, ասացին` մեզ մի բողոքեք, մենք էլ ենք դժգոհ, ամբողջ Մասիսի շրջանին մեկ մեքենա է սպասարկում, երբ կանչն ուշանում է, բնակիչներն այդ պահին բորբոքվում են, անցնում-գնում է, ինչպես հարկն է՝ ձայն չեն բարձրացնում: Ինչպե՞ս կարող էի իմանալ այդ ամենը, եթե մեր տուն չգային: Լուսանկարներում արձանագրվել է շտապօգնության մեքենայի համարանիշը, հարևաններն էլ կարող են վկայել, որ եկել է շտապօգնությունը»,- եղավ պատասխանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ