Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ սահմանները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթի ժամանակ:
Նա նաև հստակացրել է, որ պաշտոնական Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը նույնպես անիրատեսական է. թուրքական լրատվականներին հղմամբ՝ գրում է РИА Новости գործակալությունը:
«Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանը բացելու համար Էրդողանը բազմիցս նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից մեկն էլ արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ