Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
08.11.2019 | 01:55

(Նախորդ մասը)

V. ՇՐ­ՋԱ­ՓԱԿ­ՄԱՆՆ ԸՆ­ԴԱ­ՌԱՋ
1996 թ. սեպ­տեմ­բե­րի 22-ին, նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը կեղ­ծե­լու ար­դյուն­քում, հայ­տա­րար­վեց Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի, ա­ռա­վել քան կաս­կա­ծե­լի, հաղ­թա­նա­կի մա­սին՝ 51,35 % կողմ քվեով, ընտ­րող­նե­րի 60,3 % մաս­նակ­ցու­թյամբ: Ի պա­տաս­խան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի միաս­նա­կան թեկ­նա­ծու Վ. Մա­նու­կյա­նի բո­ղո­քի ցույ­ցե­րի, Երևա­նի փո­ղոց­ներ բեր­վե­ցին տան­կեր: Պատ­գա­մա­վոր­նե­րը, ավ­տո­մատ­նե­րի փո­ղե­րի տակ, կողմ քվեար­կե­ցին ի­րենց ընդ­դի­մա­դիր գոր­ծըն­կեր­նե­րին ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լուն. 1996 թ. սեպ­տեմ­բե­րի 26-ին ավ­տո­մա­տա­վոր զին­վո­րա­կան­ներ էին գտն­վում լիա­կա­տար նիս­տե­րի դահ­լի­ճում, որ­տեղ ձեռ­նաշղ­թա­նե­րով բեր­վե­ցին ծեծ­ված Ռու­բեն Հա­կո­բյա­նը և Սեյ­րան Ա­վա­գյա­նը: Միաս­նա­կան թեկ­նա­ծուի կողմ­նա­կից­նե­րին դա­ժա­նա­բար ծե­ծել էին ՆԳՆ քնն­չա­կան մե­կու­սա­րա­նում (հԼիԿ): Այն, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին ներգ­րավ­վել էր բա­նա­կը, խոս­տո­վա­նել է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նը Ար­շա­լույս գյու­ղի հայտ­նի խն­ջույ­քի տե­սագ­րու­թյան մեջ. նա հե­ռուս­տաէկ­րա­նից ան­թա­քույց հայ­տա­րա­րեց, որ Վազ­գեն Մա­նու­կյա­նը նա­խա­գահ չէր դառ­նա, նույ­նիսկ ե­թե հա­վա­քեր 100 % ձայն:

ԴԱ «ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԿՐԿ­ՆԱ­ԿԻ ԲՌ­ՆԱ­ԶԱՎ­ԹՈՒՄ» ԷՐ
Հա­յաս­տա­նի, մաս­նա­վո­րա­պես Երևա­նի, ար­դյու­նա­բե­րա­կան են­թա­կա­ռուց­ված­քի նպա­տա­կա­յին ոչն­չա­ցու­մը, որ­տեղ կենտ­րո­նաց­ված էր ար­դյու­նա­բե­րա­կան հիմ­նա­կան նե­րու­ժը, ի­րա­կա­նում ակ­տի­վաց­րեց ին­ժե­նե­րա-տեխ­նի­կա­կան և գի­տա­կան ընտ­րա­խա­վի ար­տա­հոս­քը հան­րա­պե­տու­թյու­նից: Գոր­ծա­րա­նա­յին բո­լոր սար­քա­վո­րում­նե­րը, այդ թվում թվան­շա­նա­յին հա­գեց­վա­ծու­թյամբ նո­րա­գույն հաս­տոց­նե­րը, մե­տա­ղի ջար­դո­նի գնով վա­ճառ­վե­ցին և դուրս բեր­վե­ցին հան­րա­պե­տու­թյու­նից; Այդ «բիզ­նե­սը» հիմ­նա­կա­նում հա­մա­կար­գում էր նա­խա­գա­հի ա­վագ եղ­բայր Թել­ման Տեր-Պետ­րո­սյա­նը:


Իշ­խա­նու­թյու­նը հան­րա­պե­տու­թյու­նում հայ­տն­վել էր ա­վա­զա­կա­յին-վաշ­խա­ռուա­կան բուր­ժուա­զիա­յի ձեռ­քե­րում, ո­րը ձգ­տում էր հնա­րա­վո­րինս ա­րագ հարս­տա­նալ ան­տն­տես վի­ճա­կում հայ­տն­ված ժո­ղովր­դա­կան բա­րի­քից: Գո­ղաց­վում և չն­չին գնե­րով վա­ճառ­վում էր ա­մեն բան, որ հան­րա­պե­տու­թյու­նում ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյան կա­յաց­ման տա­րի­նե­րին ստեղծ­վել էր աշ­խա­տա­վոր­նե­րի ձեռ­քե­րով, և մաս­նա­վո­րա­պես, Ս. Լու­րյեի մե­նագ­րու­թյան մեջ «քա­ղաք-ե­րա­զանք» հոր­ջոր­ջված Երևա­նում: Փաս­տո­րեն վա­ճառ­վում էր «հայ ազ­գի ե­րա­զան­քը», որն, ի­հար­կե, չէր կա­րող բնակ­չու­թյան բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի վրա ազ­դե­ցու­թյուն չու­նե­նալ: Այդ հա­մա­պատ­կե­րում լույս աշ­խարհ սո­ղա­ցին տա­րա­տե­սակ ար­կա­ծախն­դիր­ներ, հայ­րե­նի­քի դա­վա­ճա­նու­թյան հա­մար ան­ցյա­լում դա­տա­պարտ­ված­ներ, ո­րոնք ներ­կա­յա­նում էին որ­պես հայ ժո­ղովր­դի ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան հա­մար «ընդ­դեմ սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան պայ­քա­րող մար­տիկ­ներ», ո­րոնք տու­ժել են «սո­վե­տա­կան դա­ժան ռե­ժի­մից»: Աշ­խու­ժա­ցան քրեա­կան տար­րե­րը:


Ա­րագ ո­րո­շում կա­յաց­վեց տրամ­վա­յը, որ­պես քա­ղա­քա­յին փո­խադ­րա­մի­ջոց, Երևա­նում օգ­տա­գոր­ծե­լու անն­պա­տա­կա­հար­մա­րու­թյան և ա­նար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին: Ա­պա­մոն­տաժ­վե­ցին և որ­պես մե­տա­ղի ջար­դոն վա­ճառ­վե­ցին տրամ­վա­յի ռել­սե­րը: Ար­դա­րաց­ման նպա­տա­կով նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը հղում էին կա­տա­րում եվ­րո­պա­կան ա­ռան­ձին քա­ղաք­նե­րի, մո­ռա­նա­լով, որ այդ քա­ղաք­նե­րում բնա­կիչ­նե­րը հե­ծա­նիվ են վա­րում, ո­րով­հետև եվ­րո­պա­կան քա­ղաք­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը տե­ղա­կայ­ված է հար­թա­վայ­րե­րում: Իսկ Երևա­նը լի է կտ­րուկ վե­րելք­նե­րով և զա­ռի­վայ­րե­րով, և հե­ծան­վա­յին փո­խադ­րա­մի­ջո­ցից կա­րող են օգտ­վել միայն ե­րի­տա­սարդ, ֆի­զի­կա­պես պատ­րաստ­ված ա­ռան­ձին քա­ղա­քա­ցի­ներ:


Նվաս­տա­ցու­ցիչ կար­ծիք էր տա­րած­վում հա­սա­րա­կու­թյան մշա­կու­թա­յին շեր­տե­րի նկատ­մամբ:
Հայ­տա­րար­վեց գի­տա­կան աս­տի­ճան­նե­րի, Հայ­կա­կան ՍՍՀ և ՍՍՀՄ վաս­տա­կա­վոր և ժո­ղովր­դա­կան ար­տիստ­նե­րի, ար­վես­տի գոր­ծիչ­նե­րի կո­չում­նե­րի վե­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին: Զին­վո­րա­կան կո­չում­ներ էին տր­վում պա­տա­հա­կան ան­ձանց՝ ա­ռանց որևէ հիմ­նա­վոր­ման, ո­րի ար­դյուն­քում կադ­րա­յին սպա­նե­րին շր­ջան­ցում էին զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան և կար­գա­պա­հու­թյան հետ որևէ առն­չու­թյուն չու­նե­ցող ա­նուս­նե­րը: Դա ար­վում էր նաև Սո­վե­տա­կան Միու­թյան հետ կապ­ված ա­մեն բան մո­ռա­ցու­թյան մատ­նե­լու հա­մար: Միևնույն ժա­մա­նակ նո­րա­հայտ նո­րա­հա­րուստ­ներն սկ­սե­ցին ի­րենց ան­վա­նել ազ­գա­յին «ընտ­րա­նի» («է­լի­տա»), ա­մե­նուր հան­կարծ հայ­տն­վե­ցին «ազն­վա­կան­նե­րի ժա­ռանգ­ներ», ստեղծ­վեց «ազն­վա­կա­նա­կան ժո­ղով»: Հա­յաս­տա­նում ա­մեն ինչ սկ­սեց ան­վան­վել «ար­քա­յա­կան», «է­լի­տա­յին»: Ծայ­րա­հե­ղու­թյու­նը հա­սավ. «է­լի­տա­յին չա­նա­խին» (պա­նիր), «է­լի­տա­յին հավ­կիթ­նե­րին» և այլն:


Հայ­տա­րար­վեց մա­յի­սի 9-ը որ­պես Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում տա­րած Մեծ հաղ­թա­նա­կի օր պաշ­տո­նա­պես նշե­լուց հրա­ժար­վե­լու մա­սին՝ այն «սո­վե­տա­կան» հոր­ջոր­ջե­լով: Ա­մե­նու­րեք ան­հե­թեթ պա­հանջ ներ­կա­յաց­վեց (հատ­կա­պես Բաք­վի փախս­տա­կան­նե­րին) զրու­ցա­կից­նե­րի հետ խո­սել միայն հա­յե­րեն: Այդ­պես շա­րու­նակ­վեց մինչև 1995 թվա­կա­նը:


Երևա­նի գլ­խա­վոր հրա­պա­րա­կում ա­պա­մոն­տաժ­վեց ոչ միայն քան­դա­կա­գործ-մո­նու­մեն­տա­լիստ Սեր­գեյ Դմիտ­րիի Մեր­կու­րո­վի, ստեղ­ծա­գոր­ծա­կան մարմ­նա­վոր­մամբ ե­զա­կի, Լե­նի­նի հու­շար­ձա­նը, այլև հայ քար­տաշ-վար­պետ­նե­րի կեր­տած բա­ցա­ռիկ գե­ղեց­կու­թյուն ու­նե­ցող պատ­վան­դա­նը գու­նա­վոր գրա­նի­տից:


Հա­յոց լեզ­վի ա­նա­ղար­տու­թյան պահ­պան­ման կար­գա­խո­սի ներ­քո ի­րա­կա­նաց­վում էր հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյուն: Փակ­վե­ցին միջ­նա­կարգ կր­թու­թյան ռու­սա­կան դպ­րոց­նե­րը, զր­պարտ­չա­կան հե­րյու­րանք­ներ տա­րած­վե­ցին ռուս գրա­կա­նու­թյան դա­սա­կան­նե­րի հաս­ցեին՝ նպա­տակ հե­տապն­դե­լով հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան շր­ջա­նում բա­ցա­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ սեր­մա­նել սո­վե­տա­կան, մաս­նա­վո­րա­պես, ռու­սա­կան ա­մեն բա­նի հան­դեպ: Այդ նպա­տա­կով գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից «դուրս էին քաշ­վում» ա­ռան­ձին մեջ­բե­րում­ներ, ո­րոնք, իբրև թե, ա­պա­ցու­ցում էին ռուս դա­սա­կան­նե­րի բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ: Միևնույն ժա­մա­նակ, հա­սա­րա­կու­թյան մեջ ներ­դր­վում էին անգ­լե­րեն բա­ռեր և ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ինչ­պես «օ­քեյ», «շոփ», «մար­քեթ» և այլն: Հաս­նում էր զա­վեշ­տի. «մի­նի հի­փեր­մար­քեթ»: Եվ այդ ամ­բողջ խայ­տա­ռա­կու­թյու­նը գր­վում էր հա­յա­տառ: Նոր «փո­ղո­ցա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի» (փո­ղո­ցա­յին հան­րա­հա­վաք­նե­րի մի­ջո­ցով իշ­խա­նու­թյան գա­լու ի­մաս­տով) նման ա­մո­թա­լի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բնակ­չու­թյան շր­ջա­նում հա­կա­ռակ ազ­դե­ցու­թյուն էր գոր­ծում. մար­դիկ սկ­սե­ցին ա­վե­լի հա­ճախ խո­սել ռու­սե­րեն և, ե­թե XXI դա­րի երկ­րորդ տաս­նա­մյա­կում այդ մի­տու­մը դա­դա­րեց, ա­պա մե­ղա­վոր են ար­դեն ռու­սա­կան զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և ա­ռան­ձին պաշ­տո­նյա­ներ, բայց այդ մա­սին՝ ա­վե­լի ուշ:
Այ­դօ­րի­նակ քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում էր հայ և ռուս ժո­ղո­վուրդ­նե­րի նմա­նու­թյան և մտեր­մու­թյան գի­տա­կան ու­սում­նա­սիր­ման հի­ման վրա հայ և ռուս ժո­ղո­վուրդ­նե­րին մի­մյան­ցից ար­հես­տա­կա­նո­րեն վա­նե­լու նպա­տա­կով: Այս­պես, մե­նագ­րու­թյան մեջ նշ­վում է. «XIX դա­րում Արևե­լյան Հա­յաս­տա­նի հա­յե­րի սո­ցիա­լա­կան կա­ցու­թաձևը գյու­ղա­կան հա­մայնքն էր: Այն ի­րե­նից ներ­կա­յաց­նում էր տի­պիկ արևե­լյան հա­մայնք՝ շատ գծե­րով նման ռու­սա­կան հա­մայն­քին: Այն, ինչ­պես ռու­սա­կա­նը, ոչ միայն հո­ղա­յին-տն­տե­սա­կան միու­թյուն էր, այլև, ա­ռա­ջին հեր­թին, գյու­ղա­կան «աշ­խարհ»՝ իր գոր­ծա­ռույթ­նե­րի ամ­բողջ բազ­մա­զա­նու­թյամբ (նե­րա­ռյալ տն­տե­սա­կան, վար­չա­կան, կա­ռա­վար­ման, մշա­կու­թա­յին, պատ­ժիչ, պաշտ­պա­նա­կան), այ­սինքն, ըստ էու­թյան, մի­նի-պե­տու­թյուն»:


Հա­յե­րին ռուս­նե­րից պո­կե­լու և հա­մայնք-«աշ­խար­հի» հիմ­քը խարխ­լե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր ոչն­չաց­նել գյու­ղա­ցիու­թյա­նը: Նոր իշ­խա­նու­թյու­նը «հո­ղը տվեց գյու­ղա­ցուն», բայց են­թար­կեց ան­մատ­չե­լի հար­կե­րի: Ժո­ղո­վուրդն ա­սաց­վածք հո­րի­նեց. «Ոչ թե հո­ղը գյու­ղա­ցուն տվեց, այլ գյու­ղա­ցուն հանձ­նեց հո­ղին»: Ի դեպ, նույն կերպ վար­վե­ցին նաև Ռու­սաս­տա­նում նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ­տեղ, ոչն­չաց­նե­լով ռու­սա­կան գյու­ղը, վե­րաց­րին նաև ռու­սա­կան «աշ­խար­հը»: Լու­րյեի վեր­լու­ծու­թյունն ա­ռաջ է գնում. «Ռու­սա­կան և հայ­կա­կան հա­մայնք­նե­րի զար­գաց­ման ըն­թաց­քը նման էր և զգա­լիո­րեն տար­բեր­վում էր մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի մեծ մա­սի հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ըն­թաց­քից»: Ընդ ո­րում, մե­նագ­րու­թյան մեջ հատ­կա­պես նշ­վում է, որ «Հա­յե­րը… ոչ միայն կա­մա­վոր մտան ռու­սա­կան կայս­րու­թյան կազ­մի մեջ, այլև ակ­տի­վո­րեն դրան էին ձգ­տում ա­վե­լի քան 150 տար­վա ըն­թաց­քում, իսկ հե­տո զեն­քը ձեռք­նե­րին օգ­նում էին Ռու­սաս­տա­նին նվա­ճե­լու Ան­դր­կով­կա­սը, մեծ հա­ճույ­քով էին գնում ռու­սա­կան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան:

Նրանք կազ­մում էին «Կով­կա­սում ծա­ռա­յող պաշ­տո­նյա­նե­րի, եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նա­պե­տե­րի, գրա­սե­նյա­կա­յին աշ­խա­տող­նե­րի, գրա­գիր­նե­րի, ընդ­հան­րա­պես մանր մտա­վո­րա­կան­նե­րի գե­րակ­շիռ մա­սը: Նրանց թվին է պատ­կա­նում Կով­կա­սի փաս­տա­բան­նե­րի և բժիշկ­նե­րի զգա­լի մա­սը: Նրանք եր­բեմն հայ­տն­վում են նա­հան­գա­պե­տե­րի, պե­տա­կան ու­նեց­ված­քի կա­ռա­վա­րիչ­նե­րի պաշ­տոն­նե­րում: Ե­զա­կի չեն հայ սպա­նե­րը, գն­դա­պետ­ներն ու գե­նե­րալ­նե­րը: Նրանք մաս­նակ­ցել են Կով­կա­սում ռուս­նե­րի բո­լոր պա­տե­րազմ­նե­րին և մշ­տա­պես ա­ռանձ­նա­ցել ի­րենց խի­զա­խու­թյամբ»: Ի դեպ, նաև Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում, հենց որ քրիս­տո­նյա­նե­րին թույ­լատր­վեց զբա­ղեց­նել պե­տա­կան պաշ­տոն­ներ, հա­յերն օգ­տա­գոր­ծե­ցին այդ հնա­րա­վո­րու­թյու­նը: Ռու­սա­կան կայս­րու­թյան կազ­մում ինք­նա­վա­րու­թյան հույ­սե­րի, ծրագ­րե­րի խոր­տակ­մա­նը, ո­րոնց նկատ­մամբ ժա­մա­նա­կին հակ­վա­ծու­թյուն էին դրսևոր­վում ռու­սա­կան ար­քու­նի­քում, նրանք վե­րա­բեր­վում էին գրե­թե բա­ցար­ձակ ան­տար­բե­րու­թյամբ և թեթևո­րեն (ի տար­բե­րու­թյուն վրա­ցի­նե­րի) ըն­դու­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը: Կա­րե­լի է ա­սել, որ քա­ղա­քա­կան ինք­նա­վա­րու­թյա­նը հա­յե­րը ցու­ցա­բե­րում էին գրե­թե լրիվ ան­տար­բե­րու­թյուն, սա­կայն մշա­կու­թա­յին ինք­նա­վա­րու­թյու­նը հա­մա­րյա սր­բա­զան գործ էր նրանց հա­մար»:


Ա­նուղ­ղա­կի ակ­նար­կի մի­ջո­ցով հու­շում է. անհ­րա­ժեշտ է ի ցույց դնել հա­յե­րին մշա­կու­թա­յին ինք­նա­վա­րու­թյան կորս­տի վտան­գը, ո­րի հա­մար՝ հրա­ժար­վել ռու­սաց լեզ­վից և, ա­ռա­ջին հեր­թին, հե­տապն­դել ռու­սա­լե­զու մտա­վո­րա­կա­նու­թյա­նը: Միևնույն ժա­մա­նակ քա­րոզ­վում է անգ­լե­րե­նի ի­մա­ցու­թյու­նը, ո­րին զին­վո­րագր­վում են զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Հե­տաքր­քիր փաստ. հա­մա­ցան­ցում քա­րոզ­վում է հա­յե­րեն բա­ռե­րի լա­տի­նա­տառ գրագ­րու­թյու­նը, ո­րը հղի է ան­դառ­նա­լի հետևանք­նե­րով:
Այդ ա­մե­նը բա­րո­յա-հո­գե­բա­նա­կան ճն­շող ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ, հիմ­նա­կա­նում, երևա­նյան ռու­սա­խոս ընտ­րա­խա­վի վրա:


Եվ դար­ձյալ Լու­րյեն. «Երևա­նը, որ­պես մի­լիո­նա­նոց հս­կա քա­ղաք, սկ­սեց ձևա­վոր­վել մեր աչ­քի ա­ռաջ… Նրա բնակ­չու­թյան հիմ­նա­կան ա­ճը տե­ղի ու­նե­ցավ մեր դա­րի (նկա­տի ու­նի XX դա­րը) 50-70-ա­կան թթ.: Դրանք տա­րի­ներ են, երբ նույն­քան ա­րագ մե­ծա­ցան նախ­կին ՍՍՀՄ շատ քա­ղաք­ներ՝ ի­րենց մեջ ընդ­գր­կե­լով նախ­կին գյու­ղա­ցի­նե­րի, փոքր բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րի, տա­րա­տե­սակ գաղ­թա­կան­նե­րի: Դա, մի տե­սակ, ժո­ղո­վուրդ­նե­րի մեծ տե­ղա­շար­ժե­րի ժա­մա­նա­կաշր­ջան էր, … երկ­րի ամ­բողջ տա­րած­քում ին­տեր­նա­ցիո­նալ վիթ­խա­րի կենտ­րոն­նե­րի ստեղծ­ման … Երևան նույն­պես գա­լիս են ամ­բողջ Միու­թյու­նից, բայց գա­լիս են հա­յեր, գրե­թե միայն հա­յեր: Երևա­նի բնակ­չու­թյան մի մա­սը սե­րում է հայ­կա­կան գյու­ղե­րից, մյու­սը (քա­նա­կա­պես ա­վե­լի մեծ)՝ միու­թե­նա­կան այլ խո­շոր քա­ղաք­նե­րից և մայ­րա­քա­ղաք­նե­րից, ա­ռա­ջին հեր­թին, Վրաս­տա­նից և Ադր­բե­ջա­նից: Բա­ցի այդ, հա­զա­րա­վոր հա­յեր՝ ար­տերկ­րից: Միան­գա­մայն տար­բեր հոս­քեր. լեռ­նա­յին խուլ գյու­ղե­րի բնա­կիչ­ներ, թիֆ­լիս­ցի­ներ, փա­րիզ­ցի­ներ: Գու­մա­րած «հին երևան­ցի­նե­րը»: Մեր աչ­քե­րի ա­ռաջ ինք­նա­բուխ ստեղծ­վում է միան­գա­մայն նոր ինչ-որ բան, ան­նա­խա­դեպ՝ հս­կա­յա­կան ազ­գա­յին կենտ­րոն, չնա­խա­տես­ված և ի­րա­կա­նում չհա­մա­կարգ­վող էթ­նո­սի հա­մախմ­բում մեկ հան­րույ­թի մեջ, օր­գա­նա­կան և բնա­կան: Ե­թե ու­շադ­րու­թյուն դարձ­նենք ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տա­րած­քի չն­չին չա­փե­րին՝ գործ­նա­կա­նում վեր է խո­յա­ցել ազ­գա­յին քա­ղաք-պե­տու­թյուն: Եվ դա տե­ղի է ու­նե­ցել մի երկ­րում, որ­տեղ ժա­մա­նա­կա­կից Երևա­նի նման մե­գա­պո­լիս ստեղ­ծե­լը փաս­տա­ցի բա­ցար­ձա­կա­պես անհ­նա­րին էր՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ար­հես­տա­կան ին­տեր­նա­ցիո­նա­լաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում: Պատ­մու­թյան «բնա­կա­նոն» ըն­թաց­քի տե­սան­կյու­նից՝ այդ­պի­սի քա­ղաք, պար­զա­պես, չպետք է լի­ներ»:


Մե­նագ­րու­թյան մեջ լու­սա­բան­վող ե­րևույթ­նե­րը կան­խագ­րում են ամ­բող­ջա­կան քա­ղա­քա­յին մտա­ծո­ղու­թյան կա­յա­ցում, ո­րը միա­վո­րում է երևան­ցի­նե­րին մեկ միա­ձույլ մարմ­նի մեջ: Դրա­նով հան­դերձ, անհ­րա­ժեշտ է նշել, որ «երևա­նյան» ա­ռանձ­նա­հա­տուկ մտա­ծո­ղու­թյունն ու կեն­սա­կեր­պը ընդ­գր­կում և միա­վո­րում է քա­ղա­քի սահ­ման­նե­րում բնակ­վող տար­բեր ազ­գու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի: Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, հա­տուկ շեշտ­վում է Երևա­նի էթ­նիկ միա­տար­րու­թյու­նը որ­պես ի­րո­ղու­թյուն, ո­րը դուրս է սո­վո­րա­կան ու­սում­նա­սի­րու­թյան և ներ­գոր­ծու­թյան հնա­րա­վոր շր­ջա­նակ­նե­րից:. «Պատ­մու­թյան «բնա­կա­նոն» ըն­թաց­քի տե­սան­կյու­նից՝ այդ­պի­սի քա­ղաք, պար­զա­պես, չպետք է լի­ներ»:


«Բազ­մաէթ­նիկ քա­ղա­քը ուր­բա­նի­զաց­ման ըն­թաց­քում մո­նոէթ­նի­կի վե­րա­ծե­լու «հա­ման­ման ֆե­նո­մեն» երկ­րագն­դի վրա ոչ մի տեղ գո­յու­թյուն չու­նի: Այդ ա­ռու­մով Երևա­նը բա­ցա­ռիկ է: Երևա­նի հա­յե­րը թվում են հնա­տոհմ քա­ղա­քա­ցի­ներ, քա­ղա­քա­յին մշա­կույ­թին վա­ղուց վարժ­ված քա­ղա­քաբ­նակ ժո­ղո­վուրդ: Իսկ Երևա­նը թվում է խիստ ամ­բող­ջա­կան, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­ճով՝ բնա­հա­տուկ, իր ա­վան­դա­կան և պահ­պա­նո­ղա­կան խիստ ա­մուր մի­ջա­վայ­րով քա­ղաք: Այն հի­շեց­նում է հին քա­ղաք, որ­տեղ դեռևս չեն ոչն­չա­ցել ա­վան­դույթ­նե­րը, ա­սես այլ քա­ղաք­նե­րում ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կոր­ծան­ման գոր­ծըն­թացն ա­վե­լի ա­րագ է տե­ղի ու­նե­ցել, իսկ Երևա­նում՝ դան­դաղ, բայց շու­տով հեր­թը նրան էլ կհաս­նի: Սա­կայն ոչ: Երևա­նը լրիվ նոր քա­ղաք է, լրիվ ե­րի­տա­սարդ, չնա­յած Երևան-պատ­մու­թյան, Երևան-լե­գեն­դի գլ­խապ­տույտ տա­րի­քին»:


Մե­նագ­րու­թյան հե­ղի­նա­կը բա­րեխղ­ճո­րեն հե­տա­զո­տել և հա­մա­կող­մա­նի բնու­թագ­րել է Երևա­նի ֆե­նո­մե­նը: Սա­կայն այդ ֆե­նո­մե­նի բա­ցա­ռի­կու­թյունն ու հատ­կա­պես ար­հես­տա­կա­նու­թյու­նը, բա­ցա­հայտ­ված ցա­վոտ կե­տե­րով, դժ­վար չէ կո­ռո­զիա­յի են­թար­կել՝ նպա­տա­կա­յին ագ­րե­սիվ հար­ձակ­մամբ. «Այն հի­շեց­նում է հին քա­ղաք, որ­տեղ դեռևս չեն ոչն­չա­ցել ա­վան­դույթ­նե­րը, ա­սես այլ քա­ղաք­նե­րում ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կոր­ծան­ման գոր­ծըն­թացն ա­վե­լի ա­րագ է տե­ղի ու­նե­ցել, իսկ Երևա­նում՝ դան­դաղ, բայց շու­տով հեր­թը նրան էլ կհաս­նի: Սա­կայն, ոչ»: Ին­չո՞ւ՝ «ոչ»: Դե, քա­նի որ դրա հա­մար ստեղծ­ված չեն հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ, և այդ պայ­ման­նե­րը կա­րե­լի է ստեղ­ծել: Այս­պես, «Երևա­նի հա­յե­րը թվում են հնա­տոհմ քա­ղա­քա­ցի­ներ, քա­ղա­քա­յին մշա­կույ­թին վա­ղուց վարժ­ված քա­ղա­քաբ­նակ ժո­ղո­վուրդ»: Բայց չէ՞ որ նրանք հենց քա­ղա­քա­ցի­ներ են եր­րորդ, չոր­րորդ սերն­դի. հին երևան­ցի­նե­րից բա­ցի, նաև մոսկ­վա­ցի­ներ, թբի­լիս­ցի­ներ, բաք­վե­ցի­ներ, լե­նինգ­րադ­ցի­ներ, փա­րիզ­ցի­ներ, ռոս­տով­ցի­ներ, թեհ­րան­ցի­ներ, կա­հի­րե­ցի­ներ և այլն, և այդ է պատ­ճա­ռը, որ դրա­նում զար­մա­նա­լի ո­չինչ չկա: Մե­նագ­րու­թյան մեջ կա ևս մեկ բա­ցա­հայ­տում, ո­րին հա­յերն ան­գամ չեն անդ­րա­դար­ձել. «Ե­թե ու­շադ­րու­թյուն դարձ­նենք ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տա­րած­քի չն­չին չա­փե­րին՝ գործ­նա­կա­նում վեր է խո­յա­ցել ազ­գա­յին քա­ղաք-պե­տու­թյուն»: Իսկ սա ի՞նչ է նշա­նա­կում: Սա նշա­նա­կում է, որ Երևա­նը ոչն­չաց­նե­լով կա­րե­լի է կոր­ծա­նա­րար հար­ված հասց­նել հան­րա­պե­տու­թյա­նը (այ­սինքն, ժո­ղովր­դին) ամ­բող­ջա­պես: Այդ է պատ­ճա­ռը, որ Ս. Լու­րյեն, տե­ղի «ըն­կեր­նե­րի» հետ, ու­սում­նա­սի­րում է ար­քե­տի­պի գրա­կան բա­ղադ­րիչ­նե­րը և, հետևա­բար, հայ ազ­գի էթ­նո­հո­գե­բա­նու­թյու­նը: Հայ­կա­կան է­պո­սի հե­րոս­նե­րին ու­սում­նա­սի­րե­լով, Լու­րյեն անդ­րա­դառ­նում է նաև ժա­մա­նա­կա­կից գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին՝ գրա­գի­տո­րեն վե­րա­բեր­վե­լով ի­րեն ներ­կա­յաց­ված գրա­կա­նու­թյա­նը:
(շա­րու­նա­կե­լի)


Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ