Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տարրական խուլիգանություն և քցոցի

Տարրական խուլիգանություն և քցոցի
26.06.2025 | 10:27

Wizz Air ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան ուղևորափոխադրումները: Հազարավոր մարդիկ, որոնք ՎՃԱՐԵԼ ԵՆ ավիատոմսի համար անորոշության մեջ են: Վերջիններիս խորհուրդ է տրվում դիմել Միացյալ Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպանություն:

Փաստորեն, սրանց` ՀՀ քաղաքացիներին քցելու համար, վճարելու է ՀՀ-ն, այսինքն` ՀՀ քաղաքացիները:

Իսկ այդ ընթացքում, Փաշինյան Նիկոլը օրվա կաթողիկոսին առաջարկում է փաստացի ստուգել իր չթլպատվածությունը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ