ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իմ մխիթարությունը

Իմ մխիթարությունը
26.07.2025 | 21:59
Հուլիսի 27
- Հիսու՛ս, արի և քայլիր մեզ հետ, թույլ տուր, որ
զգանք Քո սքանչելի մտերմությունը:
- Ես քայլում եմ ձեզ հետ: Ախ, պատկերացրեք հապա, Իմ սիրելիներ. Ես ձեզ հետ քայլում եմ, ոչ միայն ձեզ առաջնորդելու, սփոփելու, զորացնելու ու բարձրացնելու, այլև` մխիթարանք ու սփոփանք ստանալու համար:
Երբձեր սիրելի երեխան ձեզ հետ է, մի՞թե այդ մոտիկությունը` մանկանը օգնելու ու պաշտպանելու համար է միայն:
Չէ՞ որ այդ մոտիկությունը ծառայում է նաև, որ այդ սիրող, վստահող ու պարզ հոգու մեջ` ուրախություն, հրճվանք ու սփոփանք գտնեք:
Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ