Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմեց Սահմանադրական դատարան

Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմեց Սահմանադրական դատարան
10.02.2013 | 18:02

ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին Սահմանադրական դատարան է ներկայացրել իր դիմումը` Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: Դիմողն իրազեկվել է օրենքով սահմանված կարգով նման դիմումները քննության ընդունելու և գործի քննության առանձնահատկություններին:
ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ