ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ
01.10.2013 | 04:32

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ:

Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել press@heh.am էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:

Ստացված ֆեյսբուքյան գրառումներից լավագույն երեքը կընտրի մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Լավագույն գրառումները հետագայում կհրապարակվեն ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` heh.am: Լավագույն գրառման հեղինակը ՀԵՀ-ի կողմից կստանա Samsung Tab:

Ընտրություն կատարելիս ժյուրին (ժյուրիի կազմում են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը) հիմնվելու է հետևյալ կետերի վրա.

  • թեմայի արդիականություն և հրատապություն,
  • ֆեյսբուքյան գրառման գրագիտություն,
  • հիմնախնդրի ներկայացման օբյեկտիվություն,
  • ֆեյսբուքյան գրառման սրություն:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին) նվիրված տոնական միջոցառումների ընթացքում:

Մանրամասների համար զանգահարել՝ 010 54 58 02 (ներքին՝ 16)։

Դիտվել է՝ 4930

Մեկնաբանություններ