ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Եվս երկու օր, և «ոտք կդնենք» Նոր տարի

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Եվս երկու օր, և «ոտք կդնենք» Նոր տարի
29.12.2013 | 19:08

2013-ը հեռանում է՝ իր հետ տանելով իր մեջ ամփոփած մեր հույսերը, ուրախությունը, հիասթափությունը, ձախողումներն ու հաջողությունները: 2014 թվականը արդեն մոտ է, ևս երկու օր, և «ոտք կդնենք» Նոր տարի: Մաղթում եմ, որ այն բոլոր առումներով ավելի լավը լինի, քան 2013-ը, և երբեք, մեր պապերի խոսքով, չունենանք այնպիսի պահեր, որ ասենք. «Տեր Աստված, ի՞նչ անեմ»: Որքան էլ ճակատագրապաշտ լինենք, միևնույն է, ամեն ինչ մեզնից է կախված՝ ուրախ, երջանիկ, հաջողակ լինելու համար: Եթե, ժողովրդական խոսքով, նոր օրը բարիք է բերում, պատկերացրեք՝ Նոր տարին ինչքա՜ն նոր օրեր ունի, դե հաշվեք, թե ինչքան լավ բաներ են սպասվում բոլորիս 2014-ին: Շնորհավոր Ամանոր, սիրելի ընկերներ՝ ֆեյսբուքյան և սոցցանցերից դուրս:

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ