Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
17.04.2020 | 00:26
Շնոր­հա­կալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սին, մար­դա­սի­րա­կան, քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գի պաշտ­պա­նու­թյան և ի­մաս­տու­թյան հա­մար: Դա­րեր շա­րու­նակ, երբ մենք պե­տա­կա­նու­թյուն չենք ու­նե­ցել, մեր Ազգն ու Հայ­րե­նի­քը պա­հո­ղը, մեր լի­նե­լու­թյան հզոր հիմ­նա­սյու­նը Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին է ե­ղել: Հայ քրիս­տո­նյա­յի սուրբ պար­տա­կա­նու­թյունն է այ­սօր ե­կե­ղե­ցու կող­քին կանգ­նել և լռեց­նել այս իշ­խա­նու­թյան սան­ձա­զեր­ծած հա­կաք­րիս­տո­նեա­կան ա­լի­քը:
Վե­հա­փառ հայ­րա­պե­տի դեմ թու­լե­քի կաղ­կան­ձը պե­տու­թյուն քան­դե­լու ուղ­ղու­թյամբ ար­ված հեր­թա­կան քայլն է: Սրանք ցն­ցում­նե­րի մեջ են ընկ­նում քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գից, հաղ­թա­նակ կեր­տած ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րից, ազ­գա­յին ինք­նու­թյու­նից: Եվ եր­կու տա­րի է լծ­ված են Հա­յաս­տա­նը քան­դե­լու գոր­ծին, ո­չինչ չի ստաց­վում, գրգռ­վում են, վեր­ջին օ­րե­րի վեր­ջին ճի­գերն են գոր­ծադ­րում ան­հայ­րե­նիք հա­յա­տյաց­նե­րը:
Գևորգ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ
Ռազ­մա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ
Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ