Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
30.10.2020 | 00:08

Գուր­գեն Ե­ղիա­զա­րյա­նի մահ­վան լու­րին վե­րա­բե­րող ո­րոշ կեղ­տոտ ար­ձա­գանք­նե­րից հե­տո խիստ կաս­կա­ծում եմ, որ մենք ա­ռա­ջինն ենք պե­տա­կա­նո­րեն ըն­դու­նել քրիս­տո­նեու­թյու­նը։
Հայ­րե­նակ­ցի մահ­վան լու­րով ու­րա­խա­ցող­նե­րը ո՛չ հայ են, ո՛չ քրիս­տո­նյա, ո՛չ մարդ։ Լավն այն է, որ այդ եր­կո­տա­նի կեն­դա­նի­նե­րը ագ­րե­սիվ փոք­րա­մաս­նու­թյուն են կազ­մում, բայց վատն այն է, որ դրանք են այ­սօր մթ­նո­լորտ ձևա­վո­րում ու եր­կիր ղե­կա­վա­րում։


Հու­սով եմ, որ այս մղ­ձա­վան­ջը շու­տով կա­վարտ­վի։ Թանկ ու ծանր գին ենք այս օ­րե­րին վճա­րում դրա հա­մար, բայց խել­քի կգանք ու ներ­սի աղ­բը կմաք­րենք։
Հանգ­չիր խա­ղա­ղու­թյամբ, հար­գե­լի՛ Գուր­գեն Ե­ղիա­զա­րյան։ Ցա­վակ­ցում եմ նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին ու հա­րա­զատ­նե­րին։


Անդ­րա­նիկ ԹԵ­ՎԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 4610

Մեկնաբանություններ