Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
13.11.2020 | 00:29

Նի­կո­լի՜կ, դու ինձ­նից հարց­րել ե՞ս, որ ստո­րագ­րել ես Քար­վա­ճա­ռը տաս քո բա­րե­կամ­նե­րին.. մեր պա­պե­րի կա­ռու­ցած Դա­դի­վան­քը քո մի ստո­րագ­րու­թյու­նով հանձ­նես թուր­քե­րին, Դրախ­տա­վայր Ար­ցախ աշ­խար­հը հանձ­նես թուր­քե­րին.. Դու ո՞վ ես.. Աստ­ված քեզ դա­տա­վոր:


Տեր Հով­հան­նես քա­հա­նա ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դա­դի­վան­քի վա­նա­հայր և Քար­վա­ճա­ռի շր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 8944

Մեկնաբանություններ