Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նրանք երբեք դեմ չեն եղել բռնությանը. Արթուր Ղազինյան

Նրանք երբեք դեմ չեն եղել բռնությանը. Արթուր Ղազինյան
29.11.2022 | 07:29

Պատկերացնում եմ՝ ինչ աղմուկ կբարձրացնեին այսօրվա իշխանության ակտիվիստներն ու նրանց կցված իրավապաշտպանները, եթե, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար ճանապարհ բացելիս, ոստիկանները ուժ կիրառեին քաղաքացու նկատմամբ:


Լաչառություն, լրբություն, մարմնի տարբեր կետերի պատառոտում, զեկույցներ, ասուլիսներ, դատապարտում, պատժի պահանջ: Մի խոսքով՝ նիկոլություն:
Իսկ ու՞ր են նրանք հիմա. չկան, մտել են գետնի տակ, խուլ ու համր են:
Գիտե՞ք ինչու, որովհետև նրանք երբեք դեմ չեն եղել բռնությանը, ինչպես դեմ չէին մենաշնորհներին, կոռուպցիային. նրանք լրբանում էին, որովհետև իրենք չէին դա անում:
Ես ձեր կեղծ ու ապօրինի...

Դիտվել է՝ 10359

Մեկնաբանություններ